Հարցում. Ամերիկացիների 90%-ն ունի մտավախություն, որ Պուտինը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայում
Ամերիկացիների գրեթե կեսն ասում է, որ շատ անհանգստացած է, որ Ռուսաստանը կարող է իր միջուկային զենքն ուղղել ընդդեմ ԱՄՆ-ի: Associated Press-NORC Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարցման համաձայն, տասը ամերիկացիներից ինը որոշ չափով մտահոգված են, որ Պուտինը կարող է միջուկային զենք օգտագործել Ուկրաինայի դեմ, նրանցից վեցը լրջորեն են մտահոգված:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժման օրվա իր ելույթը սկսել է սպառնալիքով և աշխարհին հիշեցրել, որ իր երկիրը «ամենահզոր միջուկային պետություններից մեկն է»։ Դրանից շատ չանցած նա հայտարարել էր, որ ռուսական միջուկային ուժերը բարձր պատրաստվածության են բերվել։
‘’Նա վերահսկողությունից դուրս է եկել, և չեմ կարծում, որ նրան իսկապես ինչ որ այլ բան, քան ինքն է ուզում, հետաքրքրում է’’- ասում է սոցիոլոգ Ռոբին Թոմփսոնը:
«Մենք շարունակ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այս խեղճ մարդկանց հետ», - ուկրաինացի փախստականների մասին ասում է հեռախոսային ընկերության տեխնիկ Լինդա Վուդվորդը:
«Եթե Ռուսաստանի վերջնական նպատակը Խորհրդային Միության տարածքը հետ ստանալն է, դա նշանակում է, որ նրանք պատրաստվում են ներխուժել նաև ՆԱՏՕ-ի երկրներ, ինչը կհանգեցնի ակնթարթային էսկալացիայի», - ասում է 21-ամյա ՏՏ մասնագետ Քեյլեբ Փաքը:
Հարցումն անցկացվել է նախքան Հյուսիսային Կորեայի կողմից մարտի 25-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն իրականացնելը, սակայն այն ցույց է տալիս, որ ամերիկացիների 51%-ը մտահոգված է ԿԺԴՀ-ից ԱՄՆ-ին սպառնացող վտանգով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան