CNN. ԱՄՆ-ի և ուկրաինացի զինվորականները Լեհաստանում համագործակցում են զենքի մատակարարման հարցում
Լեհաստանում ուկրաինացի զինվորականները համագործակցում են իրենց ամերիկացի գործընկերների հետ Արևմուտքից Կիևին զենք մատակարարելու հարցում։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով CNN հեռուստաալիքին։
Սպիտակ տան աղբյուրը հեռուստաընկերությանը հայտնել է, որ Լեհաստանում ԱՄՆ-ի և Ուկրաինայի զինվորականները կանոնավոր կապի մեջ են զենքի հարցով։
Մարտի 26-ին Բայդենը լեզվի սայթաքում արեց՝ խոսելով Լեհաստանի Ռժեզովում գտնվող բազայում ամերիկացի զինվորականների հետ, նա պատահաբար հայտնեց ԱՄՆ դեսանտայիններին Ուկրաինա ուղարկելու մասին՝ ասելով, որ «զինվորականները հնարավորություն կունենան գնահատելու ուկրաինացիների քաջությունը և ամեն ինչ իրենց աչքերով կտեսնեն»։
Ավելի ուշ Բայդենը նշել է, որ խոսքը Լեհաստանի և այս երկրում ուկրաինացի զինվորների վերապատրաստման մասին է։ Բայդենն ավելի վաղ հավաստիացրել էր, որ ԱՄՆ-ն զորքեր չի տեղափոխում Եվրոպա, որպեսզի Ուկրաինայում կռվեն։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում ստեղծված իրավիճակը լուրջ վնաս է հասցնում Իտալիայի զբոսաշրջային ոլորտին
- Թուրքիան բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի ջրերում հայտնաբերված ականի շուրջ
- Լեզվի սայթաքում. Բայդենն ակնարկել է Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան