Իրանցի հոգևորական. Շիաներն Ադրբեջանում անվտանգ միջավայրում չեն գտնվում
«Շիաներն Ադրբեջանում անվտանգ միջավայրում չեն գտնվում»,-այդ մասին իրանական «Արաննյուզ.իր» կայքի հաղորդմամբ՝ այսօր Իրանի Ասթարա ավանում տեղի ունեցած սգո արարողության ժամանակ հայտարարել է Ասթարայի շրջանի հոգևոր առաջնորդ (իմամ ջոմե) Քազեմ Հաֆեզ Նիան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի և հավատացյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է 5 հավատացյալ և 2 ոստիկան:
Իրանցի հոգևորականը, անդրադառնալով Նարդարանում տեղի ունեցած զինված միջադեպին, մասնավորապես ասել է. «Ադրբեջանի իշխանությունը պետք է պատասխան տա հավատացյալների դեմ ոստիկանության իրականացրած գործողությունների համար: Շիաներն Ադրբեջանում անվտանգ միջավայրում չեն գտնվում, նրանք սգո արարողություններն անցկացնում են վախի մթնոլորտում»:
Իրանական «Ղաֆղազ.իր» կայքի հաղորդմամբ՝ Իրանի Մեջլիսի պատգամավոր Էբրահիմ Նեքուն նախօրեին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, դատապարտելով օրերս Ադրբեջանի Նարադարան ավանում տեղի ունեցած արյունալի բախումը, պահանջել է անհապաղ դադարեցնել ադրբեջանցի շիաների հանդեպ կիրառվող բռնաճնշումներն ու ձերբակալել մեղավորներին:
Իրանցի խորհրդարանականը միևնույն ժամանակ հայտարարել է, որ Իրանում չպետք է անտարբեր մնան Ադրբեջանում ստեղծված այդ մեծ ճգնաժամի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին