Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հայաստանն անվտանգության միայն մեկ իրական երաշխիք կարող է ունենալ` սեփական ուժեղ Բանակը
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«2016-ի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան այցելեց, Նախագահ Սերժ Սարգսյանը շատ կոնկրետ հարցեր ուղղեց նրան, որից հետո Մեդվեդևը երկար կմկմալով փորձում էր բացատրել, թե ինչու Ռուսաստանը չկարողացավ զսպել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ:
44-օրյա պատերազմից հետո ռուսաստանցի մի այլ պաշտոնյա, որի հետ զրուցելու առիթ էր ընձեռնվել ինձ, նույնկերպ կմկմալով փորձում էր համոզել, որ դե հիմա այսպիսինն են ժամանակակից իրողությունները` Թուրքիան ու Ադրբեջանը կարող են առանց Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելով պատերազմ սկսել Հարավային Կովկասում:
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելուն էլ զուգահեռ ռուսական կողմը վստահեցնում էր մեր ժողովրդին, որ կարող ենք հանգիստ լինել` մեզ վտանգ չի սպառնում: Անկեղծ ասած` այս վերջին հավաստացումներին ավելի շատ հավատացի, քան նախորդ երկրորդ դեպքում էր: Բայց հիմա երբ տեսնում եմ, թե ինչպես է Ադրբեջանի ՊՆ-ն շփվում ռուսական կողմի հետ, ինչպիսի քաղաքական ապտակներ է Բաքուն հասցնում Մոսկվային ու ինչպես է Ալիևը օգնում Զելենսկուն, մեջս իսկապես շատ հարցեր են սկսում ծագել:
Ինչի՞ն հավատալ:
Գիտե՞ք, խնդիրն իսկապես շատ ծավալուն և բովանդակային է: Պարզ է, որ Հայաստանն անվտանգության միայն մեկ իրական երաշխիք կարող է ունենալ` սեփական ուժեղ Բանակը: Բայց նաև շատ կարևոր է, որ մեր դաշնակիցների մոտ էլ ամեն ինչ լավ լինի: Որ կայուն լինեն ու կանխատեսելի»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանություններից որևէ հույս չկա. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Երբ Հայաստանն այլևս սահմանային վեճեր չի ունենա թյուրքական երկրների հետ, մեզ կհրավիրեն միութենական պետություն կազմել
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս ամենից միայն մի լավ սպասելիք կա
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այդ պատճառների մասին հենց ինքը՝ Նիկոլը, երեկ ակնարկել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին