Ռումբի մասին ահազանգ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում
Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։
«Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին: Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի մասնագետների կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Flightradar24-ի փոխանցմամբ՝ այս պահին Երևանից «Վնուկովո» թռչում է Boeing ինքնաթիռ։ Առավոտյան «Շերեմետևո» մեկնող ինքնաթիռը փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Սամարայում Մոսկվայի ժամանակով 08:40-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ
- ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է «Վնուկովո»-ից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին
- Անհայտ անձը հայտնել է, որ Մոսկվա-Երևան ինքնաթիռում ռումբ կա
- Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ
- Ռումբի մասին ահազանգը կեղծ էր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան