Ռոտենբերգը որոշել է ներկայացնել իրական շարժառիթը
Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Հարգելի´ հայ ժողովուրդ, լրագրողներ, սպորտի և Մարմնամարզության ֆեդերացիայի նվիրյալներ, այսօր տեղեկացա, որ այլևս չեմ հանդիսանում Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և հետևաբար իմ և ֆեդերացիայի միջև համագործակցությունը՝ դադարեցվում է։
Հաշվի առնելով այն փաստը, որ ֆեդերացիան իր պաշտոնական հայտարարության մեջ չի նշել պատճառները, որոշել եմ ինքս ներկայացնել նման որոշման՝ իրական շարժառիթը։
Վաղը հանդես եմ գալու ասուլիսով։
Հրավիրում եմ բոլոր լրագրողներին, ովքեր անտարբեր չեն Հայաստանում կատարվող անարդարություններին, լուսաբանել ասուլիսն ու տեղեկատվությունը դարձնել հասանելի՝ համայն հայությանը։
Հարգանքներով՝ Նատալիա Ռոտենբերգ»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, մտադիր է Հայաստան հրավիրել օլիմպիական չեմպիոնների
- Հավանական է, որ Նատալյա Ռոտենբերգին կվստահվի պաշտոն. Գիլոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան