Տորոնտոյի այլընտրանքային կինոփառատոնում Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն դրամա»
Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը նվաճել է «Լավագույն դրամա» մրցանակը Տորոնտոյի այլընտրանքային կինոփառատոնում /Կանադա/, /Toronto AltFF/՝ լիամետրաժ ֆիլմերի կատեգորիայում: Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ արդյունքները հրապարակվել են 2022 թվականի մարտի 27-ին:
Ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ, տեղափոխում է դիտողին 1990-ականների Հայաստան՝ մութ ու ցուրտ տարիներ:
Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, ռեժիսորը՝ Արման Չիլինգարյանը, օպերատորը՝ Արտո Խաչատրյանը, նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյանը: Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը: