«Էմմի» մրցանակաբաշխությունը հրաժարվել է դիտարկել Ռուսաստանի նախագծերը
«Էմմի» միջազգային հեռուստատեսային մրցանակը հրաժարվել է դիտարկել Ռուսաստանի նախագծերը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է RTVI հեռուստաալիքը, որի «21-րդ դարի ամազոնուհիներ» ֆիլմը պետք է պայքարեր մրցանակի համար։
Մրցանակի կազմակերպիչները հայտարարել են, որ մրցութային ծրագրերից դուրս են մնացել Ռուսաստանում կամ Ռուսաստանի մասնակցությամբ ստեղծված ծրագրերից, ինչպես նաև այն նախագծերից, որոնք պետք է թողարկվեին ռուսական ալիքներով կամ սթրիմինգ հարթակներում։
«Ես կցանկանայի հավատալ, որ նման մերժումները միայն ժամանակավոր զգացմունքային արձագանք են: Հուսով ենք, որ ռուսական մշակույթի մեկուսացման հետ կապված իրավիճակը աբսուրդի աստիճանի չի հասնի, և ռուսերենով հաջողված նախագծերը կներկայացվեն միջազգային հարթակներում»,- ասել է RTVI-ի գործադիր տնօրեն Օլգա Պիվենը:
Ավելի վաղ Ստոկհոլմի, Կաննի և Վենետիկի կինոփառատոների կազմակերպիչները հայտարարել էին ռուսական ֆիլմերի բոյկոտի մասին։ Պատճառը նույնպես Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողությունն էր։
«Էմմի» մրցանակաբաշխությունը պարգևում է ԱՄՆ-ից դուրս արտադրված և հեռարձակվող լավագույն հեռուստահաղորդումները: Այն ներկայացնում է Հեռուստատեսային արվեստների եւ գիտությունների միջազգային ակադեմիան։ «Էմմին» համարվում է «Օսկար» (կինոյում), «Գրեմմի» (երաժշտության բնագավառում) և «Թոնի» (թատերական արվեստում) մրցանակների համարժեքը հեռուստատեսության բնագավառում։
Հարակից հրապարակումներ`
- «Օսկարի» ռուս հավակնորդը չի կարողանա մասնակցել արարողությանը
- Կաննի կինոփառատոնը հրաժարվել է ընդունել ռուսական պատվիրակությանը
- Բավարիայի պետական օպերան դադարեցնում է համագործակցությունը Նետրեբկոյի և Գերգիևի հետ
- Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնը չեղարկել է Մեծ թատրոնի արտիստների հյուրախաղերը
- «Քարնեգի հոլը»-ը չեղարկել է Գերգիևի և Մացուևի ելույթները
- Գերգիև, Պլիսեցկայա, Բաշմետ... Մեծանուն արվեստագետները դիմել են ՀՀ նախագահին