Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկու միջև
Էրդողանը Ստամբուլում բանակցությունների մեկնարկից առաջ ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակիցներին։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը
«Թուրքիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկու միջև»,-ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը օգուտ կբերի բանակցային գործընթացին։
Էրդողանն ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը խորապես տխրեցնում է Թուրքիային, որը Ռուսաստանի և Ուկրաինայի հարևանն ու բարեկամն է։
Էրդողանը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակություններին հղած ուղերձում կոչ է արել հրադադար պահպանման ռեժիմ սահմանել։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլում են
- Չավուշօղլուն և Կուլեբան քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
- Թուրքիան բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի ջրերում հայտնաբերված ականի շուրջ
- Մակրոն. Ֆրանսիան, Թուրքիան և Հունաստանը ցանկանում են կազմակերպել Մարիուպոլից բոլոր ցանկացողների տարհանումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին