Մարգարիտա Սիմոնյանն Աբխազիայում մեդիա կենտրոն է բացել
Ռուսական Russia Today և Sputnik պետական լրատվական գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այցելել է Վրաստանի կողմից չվերահսկվող Սուխումի և հանդիպել դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։Ինչպես հայտնում է «Ալիք մեդիան», Աբխազիա այցի պաշտոնական պատճառը դե ֆակտո արտաքին գործերի նախարարությանը կից մեդիա կենտրոնի բացումն է։
Բժանիայի հետ հանդիպմանը Սիմոնյանը հիշել է Աբխազիայում ապրելու և աշխատելու տարիները։ Սիմոնյանի խոսքով, իր տատիկը Բիճվինթայից է եղել, և առանձնահատուկ կապ ու ջերմ հիշողություններ ունի Աբխազիայի հետ:
Դե ֆակտո նախագահն էլ դժգոհել է Ռուսաստան-Աբխազիա անցակետում տեղաշարժի բարդ ռեժիմից: Բժանիան Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ նաև նշել է, որ Աբխազիան հնարավոր է անդամակցի ռուս-բելառուսական միությանը, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշել է, որ Ռուսաստանում դրան դեմ չեն լինի։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նաև աբխազական կողմին Ուկրաինայում «հատուկ գործողության» ժամանակ Ռուսաստանին ցուցաբերած օգնության համար։
Հարակից հրապարակումներ`
- Մարգարիտա Սիմոնյանը, Տիգրան Քեոսայանն ու Ռոման Բաբայանը Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում են
- ՌԴ ԱԳՆ-ն՝ Դոնբասը Ռուսաստանին միացնելու Մարգարիտա Սիմոնյանի կոչի մասին