Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցնում է Նատալյա Ռոտենբերգի հետ համագործակցությունը
Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգն այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը: Այս մասին տեղեկանում են ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 4-ին ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում: Համապատասխան հավաստագիրը Ռոտենբերգին են հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
Ռոտենբերգն այդ ժամանակ ասել էր, որ մտադիր է Հայաստան հրավիրել անվանի մարզուհիների, մասնավորապես՝ օլիմպիական չեմպիոնների, ովքեր մարզումներ կանցկացնեն հայ երեխաների հետ. «2022 թվականն ինձ ու առհասարակ մեր մարզաձևի համար շատ կարևոր է լինելու: Շատ նպատակներ կան, որ այս տարի կիրականացվեն՝ ի նպաստ գեղարվեստական մարմնամարզության զարգացման»:
Նատալյա Ռոտենբերգը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին