Շոյգու. Ուկրաինայի բանակը էական կորուստներ է կրել, օդուժը և հակաօդային պաշտպանությունը գրեթե ոչնչացվել են
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հիմնական խնդիրները, ընդհանուր առմամբ, կատարվել են: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստին»։
«Նախ՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈւ հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին: Ընդհանուր առմամբ, օպերացիայի առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են, Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունն էականորեն նվազել է, ինչը մեզ թույլ է տալիս կենտրոնացնել մեր ուշադրությունն ու ջանքերը հիմնական նպատակի՝ Դոնբասի ազատագրման վրա»,- ասել է Շոյգուն երեքշաբթի օրը կայացած գործավարական խորհրդակցության ժամանակ։
Նա հավելել է, որ ուկրաինական բանակը զգալի կորուստներ է կրել։
«Ուկրաինայի զինված ուժերը էական վնասներ են կրել: Օդային գերակայություն է ձեռք բերվել, գործնականում ոչնչացվել են օդուժը և հակաօդային պաշտպանության համակարգերը: Երկրի ռազմածովային ուժերը գործնականում դադարել են գոյություն ունենալ, զգալի կորուստներ են կրել բոլոր ցամաքային և օդադեսանտային զորքերը»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հարցում. Ամերիկացիների 90%-ն ունի մտավախություն, որ Պուտինը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայում
- Ուկրաինայում ռուսական բանակի կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տվյալների հավաքագրման աշխատանքները սկսվել են
- Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլում են
- CNN. ԱՄՆ-ի և ուկրաինացի զինվորականները Լեհաստանում համագործակցում են զենքի մատակարարման հարցում
- Ռուս զինվորականները խոցել են ուկրաինական չորս «Սու-24», մեկ «Սու-27» ինքնաթիռ
- Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Ստամբուլում ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում կազմակերպել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան