Քշիշտոֆ Պենդերեցկին` իր մահվան երկրորդ տարելիցին, կհուղարկավորվի Լեհաստանի Ազգային պանթեոնում
Մարտի 29-ին, ականավոր կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին` իր մահվան երկրորդ տարելիցին, կհուղարկավորվի Լեհաստանի Ազգային պանթեոնում՝ պետական մակարդակով անցկացվող արարողությամբ: Կոմպոզիտորի մահից հետո նրա մոխիրը պարունակող սափորը ժամանակավորապես պահպանվել է Կրակովի Սբ. Ֆլորիան եկեղեցում։ Հուղարկավորությունը հետաձգվել է COVID-19 համաճարակի պատճառով։
Մաեստրո Պենդերեցկին Երևանյան հեռանկարներ փառատոնի և Հայաստանի մեծ բարեկամն էր, ընկերը: Չորս անգամ (2008 թ., 2009 թ., 2013 թ., 2016 թ.) նույն վեհությամբ և շուքով շարունակաբար իրականացվել են «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը:
Տասնյակ հազարավոր ունկնդիրներ, շուրջ հիսուն գործերի կատարումներ, նվագախմբեր, երգչախմբեր, հրավիրյալ երաժիշտներ, հայ մենակատարներ, ընդունելություն և պարգևներ պետական մակարդակով... Դա բացառիկ էր. Պենդերեցկին սիրեց Հայաստանն ու իր ժոդովրդին, մտերմացավ հայ երաժիշտների և նվագախմբերի հետ, իսկ շատերի կայացման գործում մեծ դեր խաղաց:
Երևանյան հեռանկարներ փառատոնից հայտնում են, որ Քշիշտոֆ Պենդերեցկու հիշատակին այսօր հարգանքի տուրք է մատուցել Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը` ծաղիկներ դնելով Մաեստրոյի կողմից տնկված ծառի տակ` Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի առջև։
Հարակից հրապարակումներ`
- Տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» սիմֆոնիայի առցանց ցուցադրությունը
- «Պենդերեցկու հսկայական երաժշտական ժառանգությունը վստահաբար կշարունակի ապրել` հարստացնելով մեզանից յուրաքանչյուրին»
- Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին