Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։
Պաշտպանը ներկայացրեց նաև համապատասխան բժշկական տեղեկանքը և հայտնեց, որ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։
Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Դանիբեկյանը տուգանեց Արմեն Գևորգյանի պաշտպանին
- Արմեն Գևորգյանի պաշտպանը լքեց նիստերի դահլիճը
- Դատարանը թույլ չտվեց, որ Արմեն Գևորգյանը Ստրասբուրգ մեկնի