Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլում են
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատ՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու համար։ Ռիա նովոստիին հայտնել է դիվանագիտական շրջանակներում աղբյուրը։
Արդեն այնտեղ են ուկրաինացի բանակցողները և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով առանձին կհանդիպի Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հետ մինչև հիմնական գործընթացի սկսվելը։
Պատվիրակությունների առաջին բանակցությունները կայացել են փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի շրջանում։ Այնուհետեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները հանդիպել են մարտի 3-ին Բելովեժսկայա Պուշչայում, իսկ մարտի 7-ին՝ Բրեստի մարզում։ Մարտի կեսերին որոշվել էր հանդիպումներ անցկացնել ամեն օր առցանց։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Ստամբուլում ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում կազմակերպել
- Զելենսկի. Կիևի պատվիրակությունը պետք է պայմանավորվի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին
- Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների
- Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մարտի 2-ի երեկոյան բանակցությունների համար կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան