Վարդան Ոսկանյան. Մեր հետագա գոյությունը պայմանավորված է լինելու մեր ռազմական և անվտանգային համակարգերի հզորացումով
Իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Մեզանում ցավալիորեն շարունակվում է կեղծ օրակարգերի քննարկումը՝ մասնավորապես, այսպես կոչված, Ադրբեջանի հետ իբր խաղաղության համապարփակ պայմանագիր կնքելու հարցը, որը փորձ է կատարվում ներկայացնելու նաև որպես փաստաթուղթ-համադարման։
Իրականում փաստերը խոսում են բոլորովին հակառակի մասին։ Բաքվի բարբարոսական վարչախումբը բազմիցս առարկայորեն ցույց է տվել, որ ուխտադրուժ է և հանգստորեն կարող է խախտել ցանկացած ստորագրված փաստաթուղթ, այդ թվում՝ ոչ միայն 1994թ. նաև Արցախի հետ կնքած հրադադարի համաձայնագիրը և նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, այլ նաև նույնիսկ բոլորովին վերջերս Ռուսաստանի հանդեպ ստանձնած իբր դաշնակցային հարաբերությունների մասին պարտավորությունները։
Ըստ այդմ, Հայաստանի և Արցախի հանրապետությունների ճակատագիրը ոչ թե պետք է կապել իբր «համապարփակ խաղաղության» պայմանագրի, որն իրականում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից ցանկացած հարմար պահի կարող է վերածվել անպետք թղթի կտորի, այլ միայն և բացառապես հայկական պետությունների միասնական անվտանգային համակարգի հնարավորին արագ և որակյալ վերականգման և արդիականացման հետ։
Որպես ազգ և պետություն, մեր հետագա գոյությունը և զարգացումը պայմանավորված է լինելու ոչ թե փաստաթղթային համապարփակ պատրանքով, այլ մեր ռազմական և անվտանգային համակարգերի հենց համապարփակ հզորացումով և թշնամուն կործանիչ հարվածներ հասցնելով»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հայաստանն անվտանգության միայն մեկ իրական երաշխիք կարող է ունենալ` սեփական ուժեղ Բանակը
- Ավետիք Չալաբյան. Որքան էլ դժվար և ցավոտ, ես ցանկանում եմ ապրել արժանապատիվ կյանքով և մեռնել արժանապատիվ մահով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան