Լողափնյա հանդբոլի Իրանի պատանիների հավաքականը դարձել է Ասիայի չեմպիոն
Լողափնյա հանդբոլի Իրանի պատանիների հավաքականը, հաղթելով Պակիստանի թիմին, դարձել է Ասիայի չեմպիոն։ Այս մասին գրում է ParsToday-ը։
Ըստ աղբյուրի, լողափնյա հանդբոլի Ասիայի պատանեկան առաջնության երկրորդ փուլը մեկնարկել է մարտի 22-ին, Թեհրանում, Իրանի, Հնդկաստանի, Կատարի, Պակիստանի, Հորդանանի և Աֆղանստանի թիմերի մասնակցությամբ և ավարտվել երկուշաբթի օրը:
Մրցաշարի վերջին օրն Իրանի երիտասարդական հավաքականը, գրանցելով հինգերորդ հաղթանակն այս անգամ Պակիստանի թիմի նկատմամբ, դարձավ մրցաշարի չեմպիոն։