«Հրապարակ». Անուշ Բեղլոյանը հնարավոր է առաջիկայում վայր դնի մանդատը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հնարավոր է առաջիկայում վայր դնի մանդատը։ Երեկ ՔՊ խմբակցության նիստում, մեր տեղեկություններով, քննարկվել է Բեղլոյանին ՏՄՀ՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողով գործուղելու հարցը։ Մեզ ասացին, որ Բեղլոյանն է նման ցանկություն հայտնել, ինչն այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ պատգամավորի մանդատը դժվար թե որևէ մեկն ինքնակամ փոխեր շարքային հանձնաժողովականի պաշտոնով։
Մենք կապ հաստատեցինք Բեղլոյանի հետ, ով, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունը՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին։ «Կհորդորեմ՝ հետևեք պաշտոնական լրահոսին և դրանից եզրակացություններ անեք, դեռևս որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ իսկ Դուք ի՞նչ կապ ունեք տնտեսական մրցակցության ոլորտի հետ, ասաց․ «Որևէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ»։ Անուշ Բեղլոյանը ժամանակին աշխատել է Արմենտելում՝ ղեկավարել է հասարակայնության հետ կապերի բաժինը, ԵԽ և ԵՄ տարբեր ծրագրերի խորհրդատու և փորձագետ է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան