Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ Panorama.am-ի հետ զրույցում տարածված լուրերը հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Իրավապահ այս մարմնից այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ տեղեկատվություն կտարածեն ավելի ուշ։
Ավելի վաղ ԶԼՄ-մերը գրել էին, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԱԻ նախարարությունում։
Փիլոյանը 2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2020 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ազգային հերոսի» կոչումով։
2018-2020 թթ. եղել է ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատար։
2020 թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ազգային հերոսի կոչում են շնորհել մի մարդու, որ պատերազմին մասնակցելուց ձախողել է
- ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
- «Ժողովուրդ». Անդրանիկ Փիլոյանը ԱԻՆ համակարգը լցնում է ՊՆ կամ ոստիկանության կադրերով
- Հարցը տեղին չէ, ինձ չվերաբերող հարց է. Անդրանիկ Փիլոյանը՝ Փաշինյանի օրոք բանակում թալանի դեպքի բացահայտման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին