«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 10-ին 17-րդ համարի ներքո
«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում՝ 17-րդ համարի ներքո:
Հիշեցնենք, որ Ռոզա Լինի կատարելու է «Snap» երգը։
«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թուրինում մայիսի 10-14-ին։
Հատարարվել էր, որ մրցույթին ընդհանուր մասնակցում է 41 երկիր՝ Հայաստան, Ալբանիա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Սլովենիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Ավստրիա, Խորվաթիա, Դանիա, Հունաստան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան, Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիալիա, Ադրբեջան, Կիպրոս, Ֆինլանդիա, Վրաստան, Իսրայել, Մալթա, Սան Մարինո, Սերբիա, Բելգիա, Չեխիա, Էստոնիա, Իռլանդիա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Շվեդիա, Գերմանիա, Իսպանիայի, Միացյալ Թագավարություն։
Փետրվարի 26-ին Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցի «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին։ Կազմակերպությունն այս որոշումը բացատրել է ուկրաինական ճգնաժամով, քանի որ Ռուսաստանի մասնակցությունը կարող է վնասել մրցույթի հեղինակությանը։
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է «Եվրատեսիլ 2022» մրցույթի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան
- Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի Ռոզա Լինը Վանաձորից
- «Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ՝ Ռուսաստանը չի մասնակցի մրցույթին
- Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ում կներկայանա առաջին կիսաեզրափակչում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան