«Հրապարակ». Ազգային հերոսի կոչում են շնորհել մի մարդու, որ պատերազմին մասնակցելուց ձախողել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երբ պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց ԱԻ նախարար, մենք չգիտեինք, որ մեկուկես տարի անց ԱԻՆ-ի հետ կապված քրեական գործ է քննվելու, և նախարարին հրավիրելու են հարցաքննության։ Բայց մենք գրում էինք, որ անհասկանալի է, թե ինչու են բարձրացում մի մարդու պաշտոնը, որ պատերազմին մասնակցելուց ձախողել է հարավային հատվածի պաշտպանությունը, և նրա ղեկավարած ստորաբաժանումից մատների վրա հաշված մարդիկ են փրկվել։
Այսինքն, մենք պարտվել ենք նրա և նրա նմանների պատճառով։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը որոշեց ոչ միայն վերջինիս նախարար նշանակել, այլև պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային հերոսի կոչում շնորհել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին