Նազելի Բաղդասարյան. Շիրակի մարզից այժմ 30 անձ ունենք ադրբեջանական բանտերում
«Ցավով եմ արձանագրելու, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում եռակողմ համաձայնության դրույթներն ու այնտեղ են պահվում մեր հայրենակիցները։ Շիրակի մարզից այժմ 30 անձ ունենք ադրբեջանական բանտերում»։ Այս մասին հայտարարել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ մարզ այցելած Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ ակնկալում ՄԻՊ-ի գործուն աջակցությունը տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում։
«Քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով պատանդի կարգավիճակով պահում է նրանց։ Մինչդեռ հիշում եք, որ նախորդ տարի սեպտեմբերին ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևը՝ հումանիտար հետևանքների մասով, ևս մեկ անգամ ընդգծեց, որ այնտեղ պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ խնդրի լուծման ուղղությամբ արվում է հնարավորը։
«Տիկին Բաղդասարյան, հիրավի ճիշտ եք, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։ Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։ Ամեն պարագայում ձեզ հավաստիացնում եմ՝ իմ գործունեության առանցքում խնդրի լուծումն առաջնային տեղ ունի»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը։
Մարզպետարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նրանք հանդիպել են գերեվարվածերի հարազատների հետ, այնուհետև շրջայց են կատարել «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում, ծանոթացել պայմաններին ու կատարված աշխատանքներին։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմում մոտ 100 զոհվածի հարազատներ հրաժարվում են հուղարկավորել նույնականացված մարմինները
- Ռոբերտ Քոչարյանը մեծ թվով զինծառայողների գերեվարման փաստը պայմանավորում է նաև Փաշինյանի հայտարարությամբ
- Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխո՞ւն․ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
- Նոյեմբերի 16-ի թշնամու կողմից գերեվարված 10 զինծայող այսօր վերադարձել է ՀՀ
- ՄԻԵԴ-ը բավարարել է նոյեմբերի 16-ին գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա