Մանկուց կռվարար Նաիր Մելիքյանը պրոֆեսիոնալ ռինգում չունի ոչ մի պարտություն
Պրոֆեսիոնալ մենամարտերում ոչ մի պարտություն, թվով 10 մենամարտ, սա արդյունք է, որին հասել է ջավախքցի Նաիր Մելիքյանը։ Հայտնի մարզիկը JNEWS-ին պատմել է իր հաղթանակների, երազանքների ու Աստծո մասին։
Մանկուց Նաիրը կռվարար երեխա է եղել: Հայրիկի՝ Արմեն Մելիքյանի հետ սիրողական մարզումները որոշիչ են դառնում Նաիրի կյանքում: Նա բռնում է սպորտի ճանապարհն ու հաջողությունների հասնում:
«Սպորտն իմ համար կյանք է, առանց դրա ես ինձ չեմ պատկերացնում, հորդորում եմ բոլորին սպորտով զբաղվել, Աստված քեզ շնորհ է ավելացնում»:
14 տարեկանից Նաիրը պրոֆեսիոնալ մարզումների է հաճախում, իրեն սպորտում վստահ է զգում, նեղվում է, որ օրինակ՝ մի օր չի կարողանում մարզվել:
«Մրցակցիդ, մարդուն պետք է հարգես, Աստծո առաջ բոլորս հավասար ենք, անկախ պաշտոնից, պետք է հարգենք, որ հարգվենք: Ես իմ մրցակիցների հետ մինչև հիմա շփվում եմ, սրտանց հարգում եմ, իհարկե, կան մարզիկներ, որ իրենց գոռոզ են պահում»:
Սպորտում արգելվում է խղճալ, կար ժամանակ, որ մեր հերոսը խղճում էր մրցակցին:
«Ռինգում պետք է սառնասիրտ լինես, հակառակ դեպքում ինքը կանի քո հետ այն ինչ դու պետք է անեիր իր հետ»:
Հայտնիությունը Նաիրին չի փոխել, չնայած, աշխարհի տարբեր երկրներում հանդես եկած մարզիկն աչքի է ընկնում համեստությամբ և միայն իրեն հատուկ զսպվածությամբ:
«Ինչ էլ լինի, ես նույն Նաիրն եմ, իմ մոտ ոչ մի բան չի փոխվում»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։