Ռուսաստանի ԶՈւ-ն բելառուսական սահմանի մոտ ուկրաինական Սու-24 է խոցել
Ռուս զինվորականները Բելառուսի հետ սահմանի մոտ խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-24-ը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ուկրաինա-բելառուսական սահմանի մոտ՝ Ռովենսկի մարզի Տյումեն բնակավայրի շրջանում, օդային մարտի ժամանակ խոցվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-24-ը», - ասել է Կոնաշենկովը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 10 անօդաչու թռչող սարքեր:
Իգոր Կոնաշենկովը նաև հայտնել է, որ օդից բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացվել են ուկրաինական զրահատեխնիկայի վառելանյութով խոշոր պահեստներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան