Սպորտ 12:48 30/03/2022 Հայաստան

Նատալյա Ռոտենբերգ. Ես ոչինչ չեմ կորցրել, կորցրեցին նրանք

«Ես ոչինչ չեմ կորցրել։ Կորցրեցին նրանք, մեր երեխաները, մեր գիմնաստները։ Ես 40 տարի ինչ-որ կերպ ապրել եմ, եղել եմ հաջողակ, նշանակալի, այլ նախագծեր եմ արել։ Ես ոչինչ չեմ կորցնում»,- ասուլիսում ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը, ում հետ  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը։

Հիշեցնենք՝  այս տարվա փետրվարի 4-ին ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում։ Երեկ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնեցին, որ Նատալյա Ռոտենբերգն այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը: 

«Ես հիմա էստաֆետային փայտիկը տալիս եմ մեր ֆեդերացիային։ Չէ՞ որ հիմա նրանք են դրանով զբաղվելու»,- ասաց Նատալյա Ռոտենբերգը՝ հույս հայտնելով, որ առաջիկա ամիսների համար պլանավորած նախագծերը ֆեդերացիան կիրականացնի։

Նա նշեց, որ եթե ինքը սկսում է  որևէ գործ անել, ապա լավ է անում, այլապես  ընդհանրապես չի զբաղվի։

Նատալյա Ռոտենբերգը մանրամասն ներկայացրեց, թե այս ամիսների ընթացքում ինչ է արել ֆեդերացիայի ու գիմնաստների համար. «Այս  սպորաձևում մենք զբաղեցնում ենք նվաստացուցիչ դիրք։ Ինձ համար  մեծ մարտահրավեր էր՝ այս  ամենը դնել նորմալ ռեյլսերի վրա ու փրկել այս սպորտաձևը։ Կարճ ժամանակահատվածում ես կարողացա անել այն, ինչ նրանք չեն կարողացել անել 40 տարում»։

Նա ասաց, որ մարզիչները որևէ բան չեն պահանջում երեխաներից, իրար հետ են խոսում, չեն մարզում։

«Ես ասացի՝ պետք է վերջ դրվի դրան, փոխենք վերաբերմունքը այս սպորտաձի նկատմամբ, ֆիթնեսի կամ ֆիզկուլտուրայի մակարդակից  հասցնենք սպորտաձևի մակարդակի։ Որոշները ծիծաղեցին, որոշները հավատացին»,- նշեց նա։

Նատալյա Ռոտենբերգը պատմեց, որ ինքն ավելացրել է դատավորների թիվը, քանի որ այս տարիների ընթացքում չեն կարողացել դաստիարակել դատավորների, իսկ միջազգային հարթակներում Հայաստանի անունից որպես դատավոր էր հանդես գալիս ՌԴ-ի կողմից տրամադրած դատավորը, հրավիրել է հայտնի մասնագետի։ 

 «Ես խնդրում էի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին չխառնվել  գեղարվեստական գիմնաստիկայի գործերին, քանի որ սա կանացի սպորտաձև է, աղջիկներ են։ Բայց, ցավոք, ֆեդերացիան պարբերաբար միջամտում էր մեր գործընթացներին, շարժումներ անում, որոնք ինձ դուր չէին գալիս։ Բայց նրանք են գլխավորը, չէ՞, նա է ֆեդերացիայի նախագահը։

Ես խնդրեցի սկզբում ստեղծել գեղարվեստական մարմնամարզության առանձին ֆեդերացիա, Վանոյանն ինձ խնդրեց սպասել՝ խոստանալով, որ 6 ամիս անց գեղարվեստական մարմնամարզությունը կանջատվի։ 

Երբ խոսքի, գործի մարդիկ սկսում են որևէ բան անել, շատերին դա դուր չի գալիս։ Չէ՞ որ նրանք ոչինչ չեն անում։  Այդ իսկ պատճառով ինչ տեղի է ունենում, ինձ հասկանալի է։ Ես միայն  անհանգստանում եմ  աղջիկների համար, որոնց մոտ հույս էր արթնացել։  Հույս ունեմ՝ այդ  հույսը կպահպանվի»,-  ասաց Ռոտենբերգը՝ հիշեցնելով գիմնաստներին իր խորհուրդները՝  ամենագլխավորը՝ ձեր առջև պետք է լինի Հայաստանի դրոշը, գնալ մինչև վերջ, երբեք չհանձնվել, «եթե սկսելու ես, մինչև վերջ գնա, եթե սկսելու ես, հաղթի»։ 

Նա նշեց, որ աշխատավարձ չի ստացել, աշխատել է իր սեփական նախաձեռնությամբ՝ անվճար, իր հետ համագործակցության դադարեցման մասին լսել է այլ մարդկանցից, ֆեդերացիայի նախագահը կամ ԿԳՄՍ նախարարությունից որևէ մեկն իր հետ քաջություն չի ունեցել հանդիպել ու խոսել։

Ինչ վերաբերում է Գագիկ Վանոյանի հայտարարությանը, որ Նատալյա Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ, գնալ, գրանցվել. «Այդ ամենի մասին տեղեկանալով՝ ես որոշում եմ կայացրել դադարեցնել մեր համագործակցությունը և հեռացնել նրան ՀՄՖ փոխնախագահի պաշտոնից», նա ասաց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, Հայաստան է եկել հենց քաղաքականության համար, ամուսինը ցանկացել է մասնակցել 2021 թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

«Եթե որևէ մեկին թվում է, որ չեմ զբաղվի քաղաքականությամբ, սխալվում է։ Ես երկրորդ բարձրագույն կրթություն եմ ստացել՝ պետական կառավարում։ Ինչի՞ համար եմ ստացել,  որ նստեմ տանը, կարկանդակ պատրաստե՞մ կամ լավաշ թխե՞մ։ Կրթություն եմ ստացել, որ աշխատեմ պետական համակարգում, լավացնեմ երկրի, մեր ժողովրդի վիճակը»,- ասաց Ռոտենբերգը։

Ըստ նրա, իր հետ համագործակցության դադարեցման պատճառն այլ է. «Ես կարծում եմ, չնայած որևէ մեկն ինձ չի բացատրել, այն է, որ սկսել եմ դուր գալ մարդկանց, ես հեղինակություն եմ ձեռք բերել, մարդիկ սկսել են ինձ աջակցել, իմ կողքը կանգնել։ Կարծում եմ՝ ուղղակի վախեր են, մեր ֆեդերացիայի, կառավարության վախերը, որ Նատալյա Սերգեևնան հնարավոր է  բնակչության մեծ մասի ուշադրությունն իր վրա հրավիրի։ Ես սա չեմ բացառում»։


 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}