Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում ապրիլի 6-ին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այդ մասին տեղեկանում ենք ԵԽ կայքից։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ԵՄ ներկայացուցիչը Բրյուսելում լրագրողներին ասել է, որ Շառլ Միշելը երկու երկրների ղեկավարների հետ կքննարկի վերջին բանակցություններից հետո զարգացումները, ինչպես նաև «անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման հետագա ուղիները՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան