Դիտորդներն արձանագրել են՝ Վեդիի ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են գրանցվել
Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով համայքի ավագանու ընտրության ընթացքում գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր։
Այս մասին հայտարարում է «Ականատես» դիտորդական առաքելությունը, որն իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։
«Ականատեսի» երկարաժամկետ դիտորդը ուսումնասիրել է նախորդ ամիսների
ժամանակահատվածում ՏԻՄ-ի կողմից ընդունված որոշումները՝ ուշադրության կենտրոնում
ունենալով համապատասխան համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների
զարգացման ծրագրերը, ֆինանսական և հողային հատկացումները, հարկային
արտոնությունները:
Արձանագրվել են Վեդի համայնքի պաշտոնակատար՝ Գարիկ Սարգսյանի որոշումները բնակիչներին
սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից նշանակված վարչական ղեկավարների առաջարկներով առավել անապահով մի խումբ անձանց/ընտանիքների տրամադրվել է աջակցություն կամ որոշներին արվել է այլ «լավություն»:
Իրականացված գործողությունների ցանկը բերված է ստորև.
ք. Վեդի
● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 50,000, 30,000 և
20,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի
● 04 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության
տրամադրում ՝ 40,000 ՀՀ դրամ
● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ
դրամ՝ 3 բնակչի, 20,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի և 15,000 ՀՀ դրամ՝ 1 բնակչի
● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 25,000-ական ՀՀ
դրամ՝ 2 բնակչի և 20,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի
Փոքր Վեդի
● 15 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ քաղաքացի Անդրանիկ Հարոյանի ինքնակամ
շինության օրինականացում
Գոռավան
● 09 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում 25,000-ական ՀՀ դրամ՝
2 բնակչի
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում 25,000-ական ՀՀ դրամ
2՝ բնակչի
Լուսառատ
● 09 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության
տրամադրում՝ 40,000 ՀՀ դրամ
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ՝ 2
բնակչի
● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ 3 ուսանողի վարձի աջակցություն՝ 40,000-ական
ՀՀ դրամ՝ 3 ուսանողի
● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ ուսանողի վարձի աջակցություն՝ 40,000-
ական ՀՀ դրամ՝ 2 ուսանողի
● 23 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության
տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի
Տափերական
● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ
դրամ՝ 5 բնակչի և 35,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի
● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ
դրամ՝ 2 բնակչի և 25,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի
Նոր Կյանք
● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000-ական ՀՀ
դրամ՝ 5 բնակչի
Ոսկետափ
● 04 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության
տրամադրում ՝ 50,000 ՀՀ դրամ
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000-ական ՀՀ
դրամ՝ 27 բնակչի
Լուսաշող
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ
Նոր Ուղի
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում ՝ 10,000 ՀՀ-ական
դրամ՝ 5 բնակչի
Ուրցաձոր
● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 40,000-ական ՀՀ
դրամ՝ 3 բնակչի և 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի
Դաշտաքար
● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության
տրամադրում ՝ 60,000 ՀՀ դրամ
Արալեզ
● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000 ՀՀ դրամ՝ և
25,000 ՀՀ դրամ՝ 2 բնակչի
● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 40,000-ական ՀՀ
դրամ՝ 2 բնակչի
Եղեգնավան
● 24 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000 դրամ։
«Ականատես»-ը նաև նշում է, որ բազմաթիվ տեղամասերում նկատվել է տեղամասային հանձնաժողովների անդամների, իսկ որոշներում նույնիսկ նախագահների անտեղյակություն քվեարկության օրվա գործընթացներից ու կարգից:
Արձանագրված հիմնական խնդիրներից են մարդկանց և մեքենաների կուտակումները տեղամասերի մոտակայքում՝ երբեմն նաև 50մ շառավղով տարածքներում։ Նման կուտակումներ արձանագրվել են թվով 15 տեղամասում։ Կուտակումներ դիտարկվել են նաև համայնքապետարանների, գյուղապետարանների և կուսակցությունների շտաբերին հարող տարածքներում։
Նկատվել են անհամաչափ թվով ոստիկանական ուժեր՝ կարմիր բերետավորներ, պարեկներ,
ինչպես նաև՝ ոստիկանության հատուկ նշանակության վարչության ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
- Վեդիում երեք ընտրական տեղամասերում կիրականացվի վերահաշվարկ
- «Հրապարակ». Ընտրությունների արդյունքները մեծ անակնկալ են եղել նաև Գարիկ Սարգսյանի համար
- Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք
- ԿԸՀ-ն հրապարակել է Վեդիի ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն հաղթանակ է տարել
- Վեդիում քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 63 տոկոսը
- Վեդիում քվեարկողների 50 տոկոսից ավելին կատարել են իրենց քաղաքացիական պարտքը
- Վեդիում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 33.43 տոկոսը՝ ժամը 14։00-ի դրությամբ
- Ընտրողներն առավել ակտիվ են Ուրցաձորի ու Վեդիի տեղամասերում
- Խոշորացված Վեդիում այսօր համայնքապետ են ընտրում
- «Հրապարակ». Գարիկ Սարգսյանի կողմնակիցները ուշ գիշերին Վեդի քաղաքում «ռազբորկա» են արել, ծեծկռտուք հրահրել
- «Հրապարակ». Գարիկ Սարգսյանը Վեդիի ընտրություններից առաջ սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի է գրել համայնքային բյուջեից
- Ահազանգ. Գարիկ Սարգսյանը սկսել է ակնհայտ անօրինական գործունեություններ իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին