Կորոնավիրուսն իսկապես վախեցրեց ինձ. ինչպես է 50-ամյա տղամարդուն հաջողվել նիհարել 50 կգ
ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչը նիհարել է 50 կիլոգրամով և պատմել, թե ինչպես է իրեն հաջողվել նման արդյունքի հասնել։ Նրա պատմությունը ներկայացրել է Mlive.com կայքը։
2020 թվականի հոկտեմբերին Թոմ Իդեմա կրտսերը հիվանդանում է COVID-19-ով։ Նա 50 տարեկան էր, ուներ շաքարային դիաբետ և կշռում էր գրեթե 155 կիլոգրամ, ուստի բարդությունների հավանականությունը միջինից զգալիորեն բարձր էր։ Տղամարդն ավելի քան մեկ ամիս հիվանդ է եղել և երդվել է, որ ապաքինվելուց հետո անպայման կնիհարի։
«Կորոնավիրուսն իսկապես վախեցրեց ինձ։ Ես չէի ուզում նորից հայտնվել այդ իրավիճակում»,- նշել է նա։
Քաշը կորցնելու համար Իդեման խորհրդակցել է դիետոլոգի հետ և սկսել օգտագործել այն հավելվածը, որը ճիշտ սնվելու վերաբերյալ խորհուրդներ է տալիս: Պարզվել է, որ ամբողջությամբ պետք չէ հրաժարվել սիրելի ուտելիքից, բավական է նվազեցնել չափաբաժինները և ավելացնել ավելի օգտակար բաղադրիչներ։ Օրինակ, նա սկսել է պանրով մակարոնեղենի մեջ ավելացնել նրբերշիկ և բանջարեղեն, սենդվիչներ պատրաստել ցածր կալորիականությամբ հացով կամ պիտա հացով, իսկ տավարի աղացած միսը փոխարինել հնդկահավի մսով։
Միևնույն ժամանակ, Իդեման սկսել է ամեն օր զբոսանել։ Սկզբում նա քայլել է օրական 15 րոպե, իսկ հետո ուժ էր հավաքում և ամեն առավոտ ոտքով հաղթահարում երեքից հինգ կիլոմետր տարածություն։ Ժամանակի ընթացքում նրա քաշը նվազել է՝ հասնելով 105 կիլոգրամ։
«Այժմ ես բոլորովին այլ կյանք ունեմ, քան նախկինում էի, և ես վայելում եմ դրա յուրաքանչյուր րոպեն»,- ասում է տղամարդը:
Ավելի վաղ Ավստրալիայի բնակչուհին, ով նախկինում կշռում էր 109 կիլոգրամ, երկու տարի 3 ամսում նիհարել է 42 կիլոգրամով և պատմել, թե ինչպես է դա իրեն հաջողվել։ Նա միացել է նիհարել ցանկացողների ծրագրին և սկսել ճաշատեսակներ պատրաստել այդտեղ ներկայացված ճաշացանկից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան