Տնտեսություն 15:14 30/03/2022 Հայաստան

Պարտավորությունների խախտում վարկառուի կողմից՝ խնդիրներ, լուծումներ

«Առկա» գործակալությունը զրուցել է  «Ջի էմ լեգալ» իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկեր,  իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանի հետ։

Հարց-Ի՞նչ խնդիրների են հաճախ բախվում բանկերը և վարկային կազմակերպությունները իրենց պայմանագրային պարտավորությունները խախտած վարկառուի, երաշխավորի կամ գրավատուի գույքի նկատմամբ բռնագանձում իրականացնելիս։

Պատասխան- Հաճախ հանդիպող խնդիրներից է իրենց պարտավորությունները խախտած վարկառուների, երաշխավորների և գրավատուների կողմից տարբեր եղանակներով գույքերի բռնագանձման գործընթացների «սառեցումը» բավականին երկար կամ երբեմն նույնիսկ անորոշ ժամանակահատվածով։

Օրինակ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցվում է կատարողական վարույթ, որի արդյունքում պետք է բռնագանձվի վարկառուին պատկանող անշարժ գույք։ Բռնագանձումը «թույլ չտալու» նպատակով անշարժ գույքի սեփականատեր վարկառուն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ բազմաթիվ հայցադիմումներ է ներկայացնում վարչական դատարան և խնդրում է մինչև գործի քննության ավարտը «կանգնեցնել» կատարողական վարույթը՝ որպես հայցի ապահովման միջոց։ Հնարավոր է որ վարչական դատարանում հարուցված բազմաթիվ գործերից մեկով կամ մի քանիսով դատարանը բավարարի հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը։ Արդյունքում գույքի բռնագանձման գործընթացը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում «կանգնում է»։ Նման իրավիճակը բնականաբար խնդրահարույց է պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության համար։

Մեկ այլ հանդիպող խնդիր է իրենց պարտավորությունները խախտած պարտապանների (օրինակ՝ վարկառուներ, երաշխավորներ) կողմից արհեստականորեն սնանկության հիմքերի ստեղծումը, ինչը ևս կարող է վնասել ֆինանսական կազմակերպությունների շահերին։

Հարց-Ի՞նչ նպատակների են փորձում հասնել ձեր նշած վարքագիծը ցուցաբերող պարտապանները։

Պատասխան-Կարելի է ասել, որ նմանատիպ վարքագիծը հետապնդում է 2 հիմնական նպատակ։ Նախ, պարտապանը, ֆինանսական կազմակերպության իրավունքների և օրինական շահերի խախտման հաշվին, շահում է բավականին երկար լրացուցիչ ժամանակ՝ իր խնդիրները լուծելու համար։ Երկրորդ, նմանատիպ վարքագիծ ցուցաբերող պարտապանը փորձում է ֆինանսական կազմակերպության հետ հարաբերություններում ձեռք բերել «ուժեղ բանակցային դիրք», որի օգնությամբ փորձում է հասնել դատական ակտով արդեն ամրագրված պարտավորության գումարի (այդ թվում՝ տույժերի, տոկոսների և այլն) նվազեցման։

Ի վերջո, որոշ պարտապաններ էլ փորձում են տարատեսակ սխեմաների միջոցով ընդհանրապես ազատվել կամ գոնե փաստացի ազատվել դատական ակտով իրենց վրա դրված պարտավորությունների կատարումից։

Ձեր նկարագրած իրավիճակում ի՞նչ խնդիրների կարող է բախվել բանկը կամ վարկային կազմակերպությանը պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատվելու դեպքում։

Վ.Գրիգորյան. ի տարբերություն սովորական քաղաքացիական գործի, սնանկության վարույթը «գծային» չէ։ Սնանկության վարույթի ընթացքը մեծապես կախված է վարույթի մասնակիցների, այդ թվում՝ սնանկության կառավարչի գործողություններից։

Կխախտվե՞ն պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության շահերը, թե ոչ, դա կախված է ոչ միայն պարտապանի առողջացման ծրագիրը հաստատվելուց կամ չհաստատվելուց, այլև՝ այդ ծրագրի բովանդակությունից, ինչպես նաև՝ ծրագրի հաստատումից առաջ և հետո վարույթի մասնակիցների կողմից կատարված գործողություններից։

Օրինակ, օրենքը սահմանում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է պարտապանի վճարային պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը և տույժերի հաշվեգրումը։

Մյուս կողմից էլ օրենքը սահմանում է, որ դատարանը կարող է մերժել գրավով ապահովված պարտատիրոջ՝ գրավի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը, եթե առանց գրավի առարկայի օգտագործման պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվել, պայմանով, որ գրավով ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն:

Այսինքն, մի կողմից տոկոսների հաշվեգրումը կանգնում է, իսկ մյուս կողմից՝ գրավով ապահովված պարտատիրոջը թույլ չի տրվում իրացնել գրավի առարկան՝ ասելով, որ նրան տրամադրվել է «համարժեք պաշտպանություն»։ Իսկ թե որքանով է այդ «պաշտպանությունը» իրականում «համարժեք», դա արդեն այլ հարց է։

Հարց-Ի՞նչ լուծում է առաջարկում Ձեր իրավաբանական գրասենյակը նման իրավիճակներում ձեր հաճախորդ բանկերին և վարկային կազմակերպություններին։

Պատասխան-Նախ, պետք է ընդունենք, որ ունիվերսալ լուծումներ գոյություն չունեն։ Դա պայմանավորված է թե որոշ օրենսդրական բացերով, թե միասնական պրակտիկայի բացակայությամբ։

Կարող եմ ասել, որ վերջերս մեր իրավաբանական գրասենյակին հաջողվեց հնարավորինս արագ վերականգնել մեր հաճախորդ վարկային կազմակերպությունների մեկի խախտված գույքային շահերը՝ չնայած վարկառուի բոլոր հնարավոր և անհնարին գործողություններին ուղղված սնանկության գործընթաց նախաձեռնելուն և իր ունեցած դրամային պարտավորությունների կատարումը հնարավորինս հետաձգելուն։

Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ նմանատիպ իրավիճակներում նախ պետք է օգտագործել օրենքով սահմանված բոլոր հնարավոր գործիքները։ Այնուհետև, պետք է օգտագործվեն օրենքով ուղղակիորեն չսահմանված, սակայն չարգելված և վստահորդի շահերին վնաս չպատճառող հնարավոր մեթոդները։ Չեմ ցանկանում կոնկրետ գործողությունների օրինակներ ներկայացնել, սակայն ընդհանուր մոտեցումը պետք է լինի հետևյալը. նման գործերին պետք է վերաբերվել ոչ թե որպես դատական վարույթ, որը պարզապես պետք է «հաղթել», այլ՝ որպես վստահորդի առջև ծառացած հարց, որը պետք է կարգավորել օրենքով չարգելված եղանակներով։ Հնարավոր է, որ հարցի կարգավորման համար անհրաժեշտ լինի «տակտիկական» քայլերի կատարում, լրացուցիչ դատական վարույթների նախաձեռնում և այլն։

Հարց-Արդյո՞ք վարկառուների նման գործողությունները չեն պարունակում տնտեսական հանցագործության հատկանիշներ։

Պատասխան- Ընդհանուր առմամբ, եթե որևէ պարտապան պարտավորությունների կատարումը ձգձգելու նպատակով հայցեր է ներկայացնում և դատական պրոցեսներ է նախաձեռնում, դա ինքնին չի կարող համարվել հանցագործություն։ Յուրաքանչյուր ոք ունի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունք։ Այդ իրավունքից օգտվելն անգամ վարկային պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով չի կարող որակվել որպես հանցագործություն։

Ինչ վերաբերում է արհեստական սնանկության հիմքերի ստեղծմանը, նման գործողությունը կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հանցագործությունների, ներառյալ՝ կանխամտածված սնանկության և փաստաթուղթ կեղծելու հանցակազմի հատկանիշներ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}