Amnesty International. Ադրբեջանում հայ գերիներին դատում են արագացված կարգով, առանց արդար դատավարության ընթացակարգերին հետևելու
2020 թվականին Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության հարցում գործնականում առաջընթաց չի գրանցվել։ Այս մասին ասված է Amnesty International-ի 2021/22 տարեկան զեկույցում։
Ինչպես նշված է, ռազմական հանցագործությունների մեջ կասկածվողները այդպես էլ չեն ենթարկվել պատասխանատվության։
«Հայտնի է, որ տարեվերջի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 60 գերիների՝ ականապատ տարածքների քարտեզների դիմաց»,- նշում են իրավապաշտպանները՝ հավելելով. «Մինչև տարեվերջ դեռ քանի գերի է մնացել Ադրբեջանում, անհայտ էր»։
«Եվրոպայի Խորհուրդն իր սեպտեմբերյան զեկույցում մտահոգություն է հայտնել, որ տասնյակ գերիներ գտնվում են անմարդկային պայմաններում, որ նրանց դատում են արագացված կարգով, առանց արդար դատավարության ընթացակարգերին հետևելու, իսկ շուրջ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում է անհայտ, չնայած այն հանգամանքին, որ կան ենթադրություններ նրանց հարկադիր անհետացման և, հնարավոր է, նույնիսկ սպանության մասին»,- ասվում է զեկույցում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ գերիների. Արարատ Միրզոյան
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
- Մի՛ լռեք, գործե՛ք, քանի դեռ ուշ չէ. Թագուհի Թովմասյանը գերիների հարցով դիմել է միջազգային գործընկերներին
- Կարևոր է հնարավորինս շուտ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների այս խնդրահարույց հարցը․ Զախարովան՝ գերիների վերդարձի մասին
- Թագուհի Թովմասյանը հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման խնդրով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին
- Սխալ է պետական մակարդակով ընդհանրական ձևակերպումներով խոսել գերիների, զորքերի հայելային հետ քաշման մասին.Արման Թաթոյան
- ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ակտիվորեն ներգրավված է գերիների վերադարձի խնդրի լուծման գործում
- ՄԻՊ ՔՊ թեկնածուն չի կիսում Ալեն Սիմոնյանի՝ Արման Թաթոյանի զեկույցները կասկածի տակ դնող մոտեցումները
- ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար
- «Ժողովուրդ». Փաշինյանը խնդրում էր հայ գերիներին համբերել, իսկ Միրզոյանը խոսում է նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին