Amnesty International-ը՝ Հայաստանում խոսքի ազատության անհիմն սահմանափակումների մասին
Հայաստանում անցած տարվա ընթացքում շարունակվել են խոսքի ազատության անհիմն սահմանափակումները։ Այս մասին ասված է Amnesty International-ի 2021/22 տարեկան զեկույցում։
«Կառավարությունը մի քանի օրենսդրական փոփոխություններ իրականացրեց, որոնք սահմանափակում են անկախ լրատվամիջոցների գործունեությունն ու այլ քննադատական ձայները։
Մարտ ամսին ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելով, վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը հասցրեց 6 միլիոն դրամի (մոտ 12 000 ԱՄՆ դոլար)։ Օգոստոս ամսին օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով էլ ԱԺ-ի կողմից քրեականացվեց հասարակական գործիչներին վիրավորելը։ Ըստ կատարված փոփոխությունների՝ կրկնակի վիրավորանքների համար սահմանվեց պատիժ՝ մինչև երեք ամիս ազատազրկում: Հիմնվելով օրենսդրական փոփոխությունների վրա՝ սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործեր է հարուցել ֆեյսբուքյան օգտատերերի դեմ՝ վարչապետի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություններ գրելու համար»,- նշված է զեկույցում։
Amnesty International-ի զեկույցում նաև ասվում է, որ իշխանությունները շարունակեցին անհիմն քրեական հետապնդում իրականացնել Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ. «Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել էր 2020 թվականի հոկտեմբերին՝ իր կողմից առցանց տրված հարցազրույցից հետո, որում խոսելով Հայաստանում բնակվող էթնիկ եզդիների առջև ծառացած խնդիրների մասին, քննադատաբար էր վերաբերվել Հայաստանի՝ ՀՀ-ում ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների նկատմամբ վերաբերմունքին։ Նրա դատավարությունը սկսվել էր օգոստոս ամսին և շարունակվել մինչև տարեվերջ։ Եթե նրան մեղավոր ճանաչեն, ապա նրան սպառնում է երեքից վեց տարվա ազատազրկում»։
Հարակից հրապարակումներ`
- Ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես ՔՕ ուղղակի ծառայեցվեց կառավարող կուսակցության շահեր. Թաթոյան
- Գլխավոր դատախազը ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է «ծանր վիրավորանքի քրեականացման անհրաժեշտությունը»
- Ծանր վիրավորանքի հոդվածը դարձել է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին պաշտպանող հոդված. ՄԻՊ
- «Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում. Ռուբեն Մելիքյան
- Արմինե Ադիբեկյանին «ծանր վիրավորանքի» թեմայով կրկին կանչել են ոստիկանություն. Իրավապաշտպան
- «Ֆրիդըմ Հաուս»-ն առաջինն եղավ, որ կոշտ ձևով քննադատեց նիկոլականների կողմից «ծանր վիրավորանքի» խայտառակ քրեականացումը. Մելիքյան
- Freedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքը
- Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար
- Ծանր վիրավորանքի նոր քրեականացված արարքների դեպքերով հարուցվել է 166 քրգործ
- ՄԻՊ-ը դիմել է ՍԴ անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով