Դատավոր Բորիս Բախշիյանը ևս մեկ ամիս կմնա անազատության մեջ
Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը ևս մեկ ամիս կմնա կալանավորված։
«Բորիս Բախշիյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց մասնակի՝ 1 ամիս ժամանակով»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել տվյալ որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։
Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի մնալ կալանավորված
- Արդեն իսկ կռահել էինք, որ Բորիս Բախշիյանի գործը մակագրվելու է դատավոր Տիգրան Սիմոնյանին. Փաստաբան
- Դատավոր Բորիս Բախշիյանը կմնա կալանավորված. պաշտպան
- Կոպիտ կերպով խախտվում է դատավոր Բորիս Բախշիյանի կրթության իրավունքը. պաշտպան
- Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՄԻՊ
- Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց
- Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է