Պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից. Խոակին Կապառոս
«Կարծում եմ՝ արդյունքն ամեն ինչի մասին խոսում է։ Մրցակիցը բավականին գերազանցում էր մեր հավաքականին։ Բացի այդ, իր դերը խաղաց նաև այն, որ մեր խաղացողին հեռացրեցին դաշտից։ Կարծում եմ՝ դա չափազանց խիստ որոշում էր։ Այդ պահից մեր թիմը չէր մրցակցում»,- Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետ կայացած ասուլսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Խոակին Կապառոսն ասել է, որ մրցակիցը բոլոր մենապայքարներում հաղթող դուրս եկավ։
«Առաջին հերթին որպես գլխավոր պատասխանատու, պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում կայացել է Նորվեգիա -Հայաստան ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին զիջել է մրցակցին 0:9 հաշվով:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Նորվեգիայի հավաքականին 9-0 հաշվով
- Կապառոս. Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ, որովհետև Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան