Հայաստանն այս պահին ապրում է իր անկախ պետականության ամենադժվար և դրամատիկ փուլը. Էլինար Վարդանյան
«Հայաստանն այս պահին ապրում է իր անկախ պետականության ամենադժվար և դրամատիկ փուլը և ադ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կատարել ռեսուրսների գերկենտրոնացում և ճշգրիտ քայլերի ձևակերպում»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ներքին համերաշխությունը, համահայկական ռեսուրսը նույն խնդրի տարբեր հարթություններն են:
Էլինար Վարդանյանը հայտնեց, որ վերջին տարիներին մեր հասարակությանը բաժանել են տարբեր մասերի և հատվածների՝ կոտրելով հասարակական դիմադրողականությունը:
«Այսօր նկատվում է, որ աշխարհասփյուռ հայության մեջ կա խիստ խզվածություն և այն մտահոգիչ է»,-հայտնեց բանախոսը և կարևորեց այդ խզվածությունը վերացնելու քայլերը:
Նրա խոսքով՝ պետք է իրական պատկերացում կազմվի, թե ի՞նչ է նշանակում համահայկական ռեսուրս և այն պետք է ճիշտ բաշխվի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սպառնալիքները չեզոքացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան