Վիկտորիա Բրինքերն աշխարհի ամենաերիտասարդ օպերային երգչուհի է ճանաչվել
ԱՄՆ-ի բնակչուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ օպերային երգչուհին, հայտնում է UPI-ը։
Փենսիլվանիայից Վիկտորիա Բրինքերը ռեկորդ է սահմանել 7 տարեկան 314 օրականում, երբ նա Փիթսբուրգի թատրոնում երգեց «Կրակներ և լեգենդներ» օպերայում՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:
Վիկտորիան արդեն 10 տարեկան է։ Նա ասել է, որ երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել շատ վաղ տարիքում։
«Ես շուտ եմ սկսել խոսել, իսկ երգել սկսել եմ երկու տարեկանից։ Միշտ երգել եմ», - նշել է նա։
Վիկտորիան պատմել է, որ օպերային երաժշտություն սկսել է ուսումնասիրել մոր շնորհիվ։ Նրա խոսքով՝ իրեն գրավել է երգչուհիների տեխնիկան, նրանց կատարումներն ու տարբեր մշակումները։
«Ինձ դուր են գալիս բարդ մշակումները, երգելու համար պահանջվող տեխնիկան, տարբեր լեզուները, որոնցով գրված են բոլոր արիաները»,- ավելացրել է ամերիկուհին։
Վիկտորյան և նրա ծնողները դեռ չգիտեն՝ օպերան կդառնա՞ նրա կյանքի գործը, թե՞ դա ընդամենը ժամանակավոր հոբբի է: Սակայն փաստ է, որ նա ամեն անգամ բեմում ելույթ ունենալիս հաճույք է ստանում։