Քաղաքական 14:30 30/03/2022 Հայաստան

Կարեն Վրթանեսյան. Ես դիտարկում եմ Հայաստանի իշխանություններին որպես օկուպացիոն վարչակարգ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Արցախում վերջին զարգացումների, ամեն օր հատվող կարմիր գծերի, ներքաղաքական իրավիճակի, հասարակության՝ իշխանությունից, ընդդիմությունից, ազգային էլիտայից ակնկալիքների մասին Panorama.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

Panorama.am -Պարոն Վրթանեսյան, Արցախի վերջին զարգացումները նոր հարցեր առաջացրեցին կարմիր գծերի մասով։ Ձեր կարծիքով, որո՞նք են այն կարմիր գծերը, որոնց հատումը Հայաստանի իշխանությունները չեն ների թշնամուն, իսկ հասարակությունը՝ իշխանությանը։
Կարեն Վրթանեսյան-Բոլոր կարմիր գծերը վաղուց հատվել են։ Չկա էլ կարմիր գիծ։

Panorama.am -Ինչո՞ւ է հանդուրժվում կարմիր գծեր հատելը։
Կարեն Վրթանեսյան-Բազմաթիվ պատճառներ կան, դա մեկ պատասխան ունեցող հեշտ խնդիր չէ, հակառակ դեպքում այն հեշտ էլ կլուծվեր ու չէր լինի այս կծիկը, նույնիսկ կասեի քարկապը։

Նախ, իշխանությունը հնարավորինս բոլոր մանիպուլյացիաները, խաբեբայություններն օգտագործում է՝ շատ լավ խաղալով ժողովրդի վախերի վրա, ընդ որում այդ վախերից որոշները հենց իրենց ստեղծածն են, օրինակ ադրբեջանական բանակի անհաղթելի լինելու մասին, այն մասին, որ մեր դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան։ Ամեն մեկի հիմքում փոքր ճշմարտություն կա, բայց այն հարյուրապատիկ ուռճացվում է պետական քարոզչական մեքենայի կողմից։

Հաջորդ պատճառն անորոշությունն է։ Ընդամենը 4-5 տարի առաջ հնարավոր էր պաշտոնական աղբյուրների համադրմամբ ինչ-որ բան հասկանալ։ Հիմա... Երբևէ Հայաստանում չի եղել նման իրավիճակ, երբ ամեն բան մշուշով է պատված։ Սա վերաբերում է բոլոր հարցերին, ոչ միայն առաջնագծում տիրող վիճակին։ Ըստ էության, Արցախն ու Սյունիքն ինֆորմացիոն բլոկադայի մեջ են։ Անընդհատ շփոթեցնող տեղեկատվություն է նետվում դաշտ։ Եթե նույն խանդավառությամբ, եռանդով փորձեին շփոթեցնել թշնամուն, շատ ավելի օգուտ կլիներ երկրի համար։ Մինչդեռ հակառակն է արվում. ի շահ Ադրբեջանի հասարակությանը մոլորեցնող տեղեկություններ են գեներացվում։

Երրորդ պատճառն այն է, որ լրիվ վարակաբեկել են ազգային ուժերը՝ դրանց թվում են քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, անհատ գործիչներ, որոնք այնուամենայնիվ, չնայած իրենց հանդեպ մեդիա տեռորի, մեծ ավանդ ունեն երկրի համար։ Ամեն ինչ արվում է, որ նրանց հետևից ոչ ոք չգնա։

Չորրորդ պատճառն այն է, որ հոգեբանական ճնշման զոհ է նաև էլիտան, որը պետք է համակարգեր ու համախմբեր ժողովրդին։ Էլիտայի առաքելությունն է ճգնաժամային իրավիճակներում ազգին համախմբել ու ճգնաժամերից դուրս գալ։ Դա չի արվում, գուցե վախեր, անվստահություն, շփոթմունք կա։ Նաև շատ լուրջ խնդիր է այն, որ շատերը չեն ուզում հավատալ, ընկալել՝  հիմա սովորական նորմալ քաղաքական գործընթացը չէ այլևս։ Խաղի այն կանոնները, որին իրենք սովորել էին  1994 թվականից այս կողմ, այլևս չեն գործում։

Ես դիտարկում եմ Հայաստանի իշխանություններին որպես օկուպացիոն վարչակարգ։ Նրա բոլոր գործողությունները դառնում են տրամաբանական ու հասկանալի, երբ դրանք դիտարկում ես այդ տեսակետից։  Հենց ազգային էլիտաները սկսեն հասկանալ, որ գործ ունեն ոչ թե քաղաքական մրցակցի, այլ օկուպացիոն վարչակարգի հետ, գուցե ինչ-որ բան տեղից շարժվի ու հատած կարմիր գծերը կսկսեն ընկալվել։

Ազգային էլիտաների պարտականությունն է ազգի համար լրջագույն վտանգի դեպքում հակասությունները, իրարից հին ու նոր նեղացկոտությունները մի կողմ դնելը և համախմբվելը, որպեսզի իրենց շուրջն էլ ազգին մոբիլիզացնեն։

Panorama.am-Ձեր խոսքից հետևո՞ւմ է, որ իշխանությունների գործողությունները պետք չէ դիտարկել անփորձության, չիմացության համատեքստում։
Կարեն Վրթանեսյան-Տեսեք, իրենց համակիրներն էլ հաճախ ասում են՝ ի՞նչ անեն իշխանությունները, անփորձ են, կադրեր չունեն և այլն։ Եթե դիտարկում ենք այս տեսակնյունից, ապա որևէ քաղաքական ուժ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պարտությունից հետո իշխանության չէր մնա։ Սակայն հանճարեղ օպերացիա արեցին, լրիվ անհուսալի վիճակից դուրս եկան, իրենց դիրքերն ամրապնդեցին։ Գուցե հիմա նրանց դիրքերն ավելի ամուր են, քան մինչև պատերազմն էր։ Այս մարդիկ հաստատ ոչ անփորձ են, ոչ՝ հարիֆ։ Ինչպե՞ս կարող է մի ոլորտում՝ օրինակ բանակում ամեն ինչ կործանվի, իսկ մյուս ոլորտում ամեն ինչ հանճարեղ լինի։ 

Բանակում ամեն ինչ քայքայվեց, պարբերաբար բազմաթիվ ցնցումներ եղան, անընդհատ պաշտպանության նախարար էին փոխում, այն դեպքում երբ պետության ողջ ռեսուրսը, էներգիան պետք է ուղղվեր բանակի վերականգնման համար, որպեսզի մենք այս վիճակում չհայտնվեինք։

Բերել են 2 հազար խաղաղապահ, ենթադրենք իրականում մի քիչ շատ, ու փորձում են անել այն, ինչ ժամանակին անում էր 20 հազարանոց պաշտպանության բանակը՝ մեջքին ունենալով Հայաստանի  30-40 հազարանոց բանակը։ Բանակը քանդելուց հետո ուզում են 2-3 հազար խաղապահներով ինչ-որ բան պահել։ Այդպես չի լինի։

Panorama.am -Արցախի տեղեկատվական շտաբն այսօր էլ հայտարարեց, որ թշնամու զինված ուժերը Քարագլուխ կոչվող բարձունքի հենակետերում են, ելման կետեր չեն վերադարձել։ Թշնամու՝ հերթական հաջողությունից հետո  ո՞րն է լինելու նրա հաջորդ քայլը։
Կարեն Վրթանեսյան-Ամեն հնարավորության դեպքում թշնամին փորձելու է ինչ-որ բան վերցնել՝ հատ-հատ, եթե հնարավոր լինի՝ մի հարվածով։ Այս ամեն ինչի զսպողը լինելու են զինված ուժերը, որոնք այս իշխանությունները քայքայեցին։

Կրկնում եմ, մենք գործ ունենք օկուպացիոն վարչակարգի հետ, որը ըստ էության զբաղվում է Ադրբեջանի, Թուրքիայի շահերը պաշտպանելով։

Panorama.am -Հնարավոր համարո՞ւմ եք, որ Քարագլուխ բարձունքում ադրբեջանական զինված ուժերի հաստատումը ռուս-ադրբեջանական պայմանավորվածության հետևանք էր։
Կարեն Վրթանեսյան-Չեմ կարծում։ Նույնիսկ եթե այսպես է, եթե այդ հատվածում լինեին հայկական զինված ուժեր, նման պայմանավորվածության գալ չէին կարող։

Panorama.am -Պարոն Վրթանեսյան, Դուք բազմիցս ասել եք, քանի դեռ չեն հեռացրել այս իշխանություններին բանակի, անվտանգության ու այլ համակարգերում որևէ բարեփոխում հնարավոր չէ իրականացնել։ Ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցեց իշխանություններին հեռացնելու օրակարգով։ Դուք տեսնո՞ւմ եք ընդդիմության կողմից որևէ քայլ, որը միտված է այդ օրակարգի իրականացմանը։
Կարեն Վրթանեսյան-Առայժմ ես տեսնում եմ անկազմակերպ, ցրված խոսակցություններ, նույնիսկ կոմունիկացիոն ռազմավարություն չեմ տեսնում իրական կշիռ ունեցող որևէ քաղաքական ուժի կողմից։ Սա ասում եմ սրտի մեծ ցավով։

Panorama.am -Ինչի՞ հետևանք է դա։
Կարեն Վրթանեսյան-Ես հարցազրույցի սկզբում խոսեցի այդ պատճառների մասին, անորոշությունը մեծ է, մարդիկ, որոնք սովոր են նորմալ իրավիճակի, չեն կարողանում իներցիոն մտածողությունից դուրս գալ, չեն ընկալում իրավիճակը որպես ծայրահեղ արտառոց, երբ պետք են արտառոց գործողություններ։ Մարդիկ չեն տեսնում մոտալուտ վտանգը, սպասում են մի քիչ իրավիճակը պարզվի՝ չհասկանալով, որ այդ անորոշությունը հատուկ է գեներացվում Հայաստանի իշխանությունների, Ադրբեջանի կողմից։ Եթե նայեք Հայաստանի իշխանությունների, Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններին, ապա տպավորություն է, չէի ասի՝ անիմն,  որ դրանք գործում են համաձայնեցված, հստակ ռազմավարություն ու մարտավարություն, գծած պլան ունեն։

Մինչդեռ նման բան չի նկատվում ընդդիմության կողմից, նույնիսկ առանձին ուժերի կողմից, չկան համախմբված գործողություններ։ Դեռևս հայտարարվում է ցանկությունների մասին։

Panorama.am -Հարմար տեղավորվեցի՞ն պատգամավորական աթոռներին։
Կարեն Վրթանեսյան-Դա կոչվում է normality bias, երբ մարդկանց համար դժվար է դուրս գալ նորմալության սահմաններից ու գործել այսպես ասած՝ աննորմալ։ Երբ մարդը վախենում է  դիմել արտառոց քայլերի, քանի որ հետո կարող է պարզվել, ամեն ինչ նորմալ է, ու միայն իրեն է թվում՝ իրավիճակը նորմալ չէ, իսկ ինքը խելագար բաներ է անում։ Մարդիկ գերադասում են իրենց խաբել, քան նման քայլերի դիմել։

Առավել պատկերավոր ասեմ, մենք կարծես փետրվարի 23-ի Կիևի բնակիչ լինենք, որը գնում է համերգ, դիսկոտեկ։ Նա հասկանում է, որ պատերազմի վտանգ կա, բայց չգիտի, թե ինքը ինչ անի։ Հույս է փայփայում, որ ինչ-որ մի բան կլինի։ Մենք արդեն չորս տարի է՝ այդ վիճակում ենք։ Վստահ եմ, որ այդ իրավիճակը հատուկ է գներացվում, չգիտեմ, այս իշխանություններն իրե՞նց խելքով են դա անում, թե՞  դրսից շատ լավ ուղղորդողներ, հրահանգիչներ ունեն, բայց դա փաստ է։

Panorama.am-Հասարակության այն փոքր հատվածը, որ սրտացավ է, իրականությունը ռեալ է գնահատում, բայց որևէ ակնկալիք չունի իշխանությունից, ընդդիմությունից, ազգային էլիտայից, ի՞նչ պետք է անի, ի՞նչ կարող է անել։
Կարեն Վրթանեսյան-Ես չեմ կարծում, որ դա փոք հատված է։ Ավելին, եթե ուշադիր նայենք արտահերթ ընտրությունների արդյունքները, կտեսնենք, որ ընտրողների 50 տոկոսը չի գնացել ընտրելու։ Ենթադրենք 20 տոկոսը Հայաստանում չի եղել, 10 տոկոսն էլ չի կողմնորոշվել կամ հարգելի պատճառ է ունեցել չգնալու համար։ Մյուսները, հասկանալով, որ այս իշխանությանը հայկական համարելը ծայրահեղ միամտություն կլինի, չեն վստահել նաև ընդդիմությանը նաև այն պատճառով, որ այդ գործիչների դեմ շատ երկար ժամանակ քարզչություն է տարվել, ատելություն է  հրահրվել։ Բայց այդ 20 տոկոսը կա։ Ընդդիմությանը ձայն տվածների զգալի հատվածն էլ է Ձեր նշած սեգմենտում։ Դա փոքր տոկոս չէ, ընտրողների մինչև 30 տոկոսն է, որոնք կարող են երկրում իրավիճակ փոխել։

Ընդդիմությունը պարտավոր է այդ մարդկանց հետ կոմունիկացվել, այդ մարդկանց ոտքի հանել։ Նրանք սպասում են մի ուժի, քանի որ շարքային քաղաքացին չի կարող զբավել մոբիլիզացնելով,  ռազմավարություն մշակելով, որոշումներ կայացնելու փորձ չունի, ֆինանսական միջոցներ չունի։ Դա հենց Էլիտայի պարտականությունն է։ Ընդդիմությունը, որ էլիտայի մասն է, ունի այլոց համեմատ անհամաչափ մեծ ռեսուրս (ֆինանսական, քաղաքական, գիտելիքային, կապերի և այլն),  երբ խաղաղություն էր, նա՝ որպես էլիտա օգտվել են բազմաթիվ արտոնություններից։

Ընդդիմության շարքերում ես չեմ տեսնում համախմբվելու, մոբիլիզացվելու և մոբիլիզացնելու իրական ցանկություն։ 

Ընդդիմության գործիչները՝ այսպես ասած նախկինները, պետք է հասկանան, որ իրենք այլևս իշխանություն չեն, որ իրենք պետք է իջնեն գետնին, ամեն օր հանդիպեն մարդկանց հետ՝ 10 հոգանոց, 20 հոգանոց խմբերի, 100 հոգանոց դահլիճների հետ պետք է աշխատեն։ Բայց ես չեմ տեսնում նույնսիկ կարևոր սկզբնական կոմունիկացիան հանրության հետ, հանրության վստահությունը շահելու համար։ Վերջերս էլ գրել եմ, եթե նման օրինակներ կան, ինձ ցույց տվեք, ես ընդունեմ, որ սխալ եմ, կպնեմ, օգնեմ։

Ես տեսնում եմ, որ մարդիկ չեն գիտակցում այն, որ սա նորմալ կյանքը չէ։ Մենք հիմա Երևանում հանգիստ ենք, բայց կարող է մեկ ժամում գլխիվայր շուռ գալ ամեն բան, ինչպես եղավ Կիևում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}