Էրդողանն ու իր ընտանիքը ԻՊ-ի հետ նավթային բիզնես են անում. ՌԴ ՊՆ-ի փաստերը
Հիմք ընդունելով Էրդողանի այն հայտարարությունը, որ ԻՊ-ի հետ նավթային բիզնեսում իրեն մեղադրողները պետք է ապացույցներ ներկայացնեն, ՌԴ պաշտպանության նախարարությունը օգտվել է առիթից և ներկայացրել գործարքները հաստատող ապացույցներ: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն:
Ինչպես հաղորդվում է, ՌԴ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները տիեզերքից կատարած լուսանկարներ են ցույց տվել, որոնք արվել են ողջ 2015թ-ի ընթացքում: Լուսանկարներում պատկերված են ողջ տարվա ընթացքում Սիրայից Թուրքիա ուղևորվող նավթով բեռնված բենզատարներ, որոնք վերջնական կետը եղել է Թուրքիայի միջերկրածովյան ափը:
Ռուս փորձագետների հաշվարկներով, նավթային գործարքներից ԻՊ-ի գրոհայինները շաբաթական ստացել են մի քանի միլիոն դոլարի եկամուտ, օրեկան կտրվածքով մոտ 3 մլն դոլար, իսկ Սիրիայում Ռուսաստանի կողմից սկսված ավիահարվածներից հետո այդ թիվը կիսով չափ նվազել է՝ կազմելով 1.5 մլն դոլար: Տարեկան կտրվածքով անօրինական նավթային գործարքները ԻՊ-ի համար ապահովել են մոտ 2 մլրդ դոլար եկամուտ:
«Սիրիայից և Իրաքից գողացված այդ նավթի հիմնական սպառողը Թուրքիան է: Ստացվող տեղեկությունների համաձայն՝ այդ հանցավոր գործարքներում ներգրավված է երկրի բարձրագույն ղեկավարությունը, նախագահ Էրդողանը և նրա ընտանիքը: Մենք մի անգամ չէ, որ խոսել ենք ահաբեկիչների հետ վտանգավոր խաղերի մասին: Տարածաշրջանում գործում է միասնական ավազակային խումբ և նավթ գողացող թուրքական էլիտաներ: Հսկայական քանակությամբ այդ նավթը կենդանի նավթատարներով հոսում է դեպի Թուրքիա»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչների խոսքով, «փաստացիորեն Թուրքիան թալանում է իր հարևաններին և ֆինանսավորում ահաբեկիչներին»:
Աղբյուրի փոխանցմամբ, միաժամանակ ՌԴ ՊՆ-ն նշել է, որ այս պահին հրապարակում են միայն ունեցած տեղեկությունների մի մասը: Մնացած տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին