Պարտության պատճառը նաև ֆուտբոլային վատ ենթակառուցվածքներն են, իսկ դրա պատասխանատուն Արմեն Մելիքբեկյանն է
Մարտի 29-ին Օսլոյում կայացած Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպման արդյունքը վրդովմունքի ալիք է բարձրացրել ֆուտբոլասերերի և մասնագետների շրջանում: Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը իր պատմության մեջ կրեց ամենախոշոր՝ 0-9 հաշվով պարտությունը: Նրանք պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և հավաքականի մարզիչ Կապառոսի հրաժարականները:
Panorama.am-ը զրուցեց երկար տարիների սպորտային մեկնաբանի հետ, որը սակայն չցանկացավ հրապարակել իր անունը:
«0։9-ը մեկնաբանության կարիք չունի։ Իսկ ֆեդերացիայի նախագահի գնալով, իմ կարծիքով, հարց չի լուծվի։ Ֆեդերացիայի նախագահը կազմակերպիչ է:
Խնդիրը նորմալ ֆուտբոլիստ ու մարզիչ չունենալու, ենթակառուցվածքների պակասի մեջ է։ Էդ ամեն ինչը մի օրում չի լինում։ Այսօր խաղում են հիմնականում 20-30 տարեկան տղերքը։ Իրենց ո՞վ պետք է պատրաստեր… 1-2 տարում ֆուտբոլիստ չեն պատրաստում։
Ասում են՝ մարզչին, փոխենք։ Փոխենք, բայց դրանից հավաքականի ֆուտբոլիստները խաղալ չեն սովորելու։ Ակումբները, մարզադպրոցները պետք է լավ աշխատեն։ Մի խոսքով՝ խնդրի արմատները խորն են»։
Panorama.am-ի դիտարկմանը, թե եթե խնդիրները ենթակառուցվածների մեջ է, ապա ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը օրինաչափորեն իր մեղքի բաժինն ունի՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Համաձայն եմ, բայց Արմեն Մելիքբեկյանն ինչ որ գործ անում է, Ռուբեն Հայրապետյանն էլ էր անում։ Բայց մենակ ֆեդերացիայով չէ։ Ակումբները մասնավոր են, ֆեդերացիան իրենց հետ կապ չունի: Մարզադպրոցները տարբեր ենթակայության են՝ նախարարություն, մարզպետարան, թաղապետարան և այլն։
Ֆուտբոլը մեծ արդյունաբերություն է, բոլոր օղակները պետք է լավ աշխատեն, այլ ոչ թե մենակ ֆեդերացիայի նախագահը»։
Հարակից հրապարակումներ`
- «Էսքանից հետո ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի և/կամ գլխավոր մարզչի հրաժարականը պահանջել չի՞ կարելի»
- Վստահեցնում ենք՝ միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ. ՀՖՖ, հավաքականի մարզիչներ և ֆուտբոլիստներ
- Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Նորվեգիայի հավաքականին 9-0 հաշվով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան