Եվրոպական ակումբները հետաքրքրված են Սպերցյանի ծառայություններով
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում։ Armsport-ը, հղում անելով Metaratings-ին, նշում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական լիգաների որոշ ակումբներ, մասնավորապես՝ Ֆրանսիայի առաջնությունից։
Նշվում է, որ որոշ ակումբների ներկայացուցիչներ արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ, սակայն «Կրասնոդարը» դեռևս ոչ մի կոնկրետ առաջարկ չի ստացել:
Ըստ աղբյուրի՝ Սպերցյանը կարող է օգտվել ՖԻՖԱ-ի կանոնադրության փոփոխություններից և նույնիսկ այժմ միակողմանիորեն կասեցնել պայմանագիրը ռուսական ակումբի հետ, սակայն «Կրասնոդարի» ղեկավարության հետ համաձայնությամբ նա միայն այս մրցաշրջանի վերջում կքննարկի կոնկրետ առաջարկներ։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 21-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։