Վստահեցնում ենք՝ միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ. ՀՖՖ, հավաքականի մարզիչներ և ֆուտբոլիստներ
Մարտի 29-ին Նորվեգիա -Հայաստան ընկերական խաղում 9-0 հաշվով պարտություն կրելուց հետո ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները հանդես են եկել հայտարարությամբ.
«Հարգելի երկրպագուներ,
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում:
Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում:
Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով:
Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար ՀՖՖ-ն, հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը:
Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո:
Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից. Խոակին Կապառոս
- Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Նորվեգիայի հավաքականին 9-0 հաշվով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին