Այսօր բակում, թաղում, կոլեկտիվում, անգամ ընտանիքներում ծայրահեղ բևեռվածություն կա. Հրաչյա Ռոստոմյան
«Դուք լավ գիտեք, որ այսօր բակում, թաղում, կոլեկտիվում ծայրահեղ բևեռվածություն կա, ես ձեզ ասեմ՝ անգամ ընտանիքներում այն կա, որը մեզ տանում է վատ տեղ»,-«Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի և երիտասարդության նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նրա կարծիքով՝ այդ բևեռվածությունը վերացնելու համար հասարակության տարբեր շերտերի միջև պետք է սկսվի ուղիղ երկխոսություն, իսկ քաղաքական գործիչներն իրենց վարքով զրկվել են այն կազմակերպելու մանդատից:
«Քաղաքական գործիչներն ամեն ինչ արեցին հասարակության մեջ պառակտում ստեղծելու համար, նրանք անցան բոլոր կարմիր գծերը»,-հայտնեց Ռոստոմյանը։
Նրա խոսքով՝ կան թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժեր, որոնց հայ հասարակության պառակտումը ձեռնտու է և միասնականության ուղղությամբ պետք է գործուն քայլեր կատարել, որը կարող է հանդիպել նաև դիմադրության:
«Մտավորականները, մարզիկները և հոգևոր առաջնորդները պետք է առանցքային դեր ունենան այստեղ»,-ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր հատվածական, կուսակցական բաժանվածությունը մեր տունը քանդել է. Ռուբեն Կարապետյան
- Հայաստանն այս պահին ապրում է իր անկախ պետականության ամենադժվար և դրամատիկ փուլը. Էլինար Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին