ՄԱԿ-ը մտահոգված է Արցախում լարվածության աճով
Արցախի Հանրապետությունում լարվածության աճի մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, ՄԱԿ-ը ողջունում է լարվածությունը նվազեցնելու ջանքերը եռակողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նախօրեին ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ լարվածության մասին հաղորդագրություններով: Մենք ողջունում ենք եռակողմ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված իրավիճակի թուլացմանը», - ասել է նա
Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ը «կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման», ինչպես նաև լուծել բոլոր հարցերը «ուղիղ երկխոսության միջոցով»։
Հարակից հրապարակումներ`
- Խրամորթից ու Փառուխից տարհանվել է շուրջ 200 երեխա, կին ու տարեց. Արտակ Բեգլարյան
- Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ. Արցախի տեղեկատվական շտաբ
- ՀՀ ԱԽ-ն անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա թույլ չտալու համար
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Արցախում նոր մարտերի մասին հաղորդագրություններով
- Ադրբեջանը շարունակում է հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի ենթարկել ԼՂ ժողովրդին. Նամակ՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին
- ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով. Պետդեպ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան