Ինչո՞ւ է Բաքու այցելել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելել է Բաքու: Ըստ երևույթին Բաքվին համուզում է Արցախում ու Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, այսինք ռազմական գործողություններ սկսել:
Վերջին հարյուրամյականերում Բրիտանիան է եղել մեծ պատերազմների հիմնական հրահրողը:
Ռուս-ուկրաինական պատերազմի հիմնական հրահրողը նույնպես Բրիտանիան է եղել, երբ Ազավի ծովում ռազմական բազա հիմնադրելու քայլեր էր ձեռնարկում, հասկանալով, որ դա Ռուսաստանի համար կարմիր գիծ է, նաև Ղրիմում իր ռազմանավի պրովոկացիան, որն անցյալ տարի արեց:
Հիշենք նաև, որ Արցախի երկրորդ պատերազմում նույնպես Բրիտանիան է հիմնական մենեջերը եղել»։
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Վերջինը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ջեյմ Հիփփին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Արցախի օկուպացրած տարածքներում իրականացվող աշխատանքների , հայ-ադբեջանական պետական սահմանի մասին։
Հասանովը նաև շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիային բռնազավթած տարածքների ականազերծման աշխատանքներին աջակցելու համար։ Մեծ Բրիտանիայի նախարարն էլ նշել է, որ փոխադարձ այցերը կարևոր նշանակություն ունեն երկկողմ կապերի ընդլայնման համար։