Չինաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Լավորվը խոսել է բազմաբևեռ աշխարհակարգի մասին
Ռուսաստանը շահագրգռված է Չինաստանի հետ հարաբերությունների կայուն և հետևողական զարգացմամբ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ չինացի գործընկերոջ՝ Վան Յիի հետ հանդիպման սկզբում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Միջազգային հարաբերությունների պատմության մեջ մենք շատ լուրջ փուլ ենք անցնում, համոզված եմ, որ այս փուլի արդյունքում միջազգային իրավիճակը զգալիորեն կպարզվի, և մենք ձեզ հետ, մեր մյուս համախոհների հետ միասին կշարժվենք դեպի բազմաբևեռ, արդար, ժողովրդավարական աշխարհակարգ»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ շահագրգռված են Չինաստանի հետ հարաբերությունները շարունակել կայուն և հետևողականորեն:
«Մեր ղեկավարները՝ նախագահ Պուտինն ու նախագահ Սի Ցզինպինը, համաձայնության են եկել այս հարցում: Այսօր մենք կքննարկենք կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են ապահովելու, որ բոլոր պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվեն»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սա իր երկրորդ հանդիպումն է չինացի գործընկերոջ հետ, ինչն ընդգծում է կանոնավոր երկխոսության և վստահելիության մասին։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը և ԵԱՏՄ-ն որոշել են միասնական միջազգային արժույթ ներդնել
- Չինաստանը կոչ է անում խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը Ուկրաինայում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա