Մեդինսկի. Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի պահանջներին
Ուկրաինան, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի հիմնարար պահանջներին, ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին «Россия 24» հեռուստաալիքի եթերում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ Կիևը թղթի վրա գրված փոխանցել է հետագա հնարավոր համաձայանգրի թեզերը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մերժում, երկրի ոչ դաշնակցային կարգավիճակի ամրագրում, միջուկային զենքի մերժում,ձեռքբերում, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքերի, օտարերկրյա ռազմակայաններ և ռազմական կոնտինգենտներ տեղակայելուց հրաժարում։
Նրա խոսքով, եթե պարտավորությունները կատարվեն, Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի հենակետ ստեղծման սպառնալիքը կվերանա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի կողմից ներկայացված գրավոր առաջարկներին
- Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից
- Ռուսաստանը չի բացառում, որ Էրդողանը Ստամբուլում կարող է բարձրացնել ԼՂ թեման. ՏԱՍՍ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան