ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկային պորտֆելի մի մասը վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին
ՎՏԲ-Հայաստան Բանկը թվայնացման և գործընթացների օպտիմալացման շրջանակներում համաձայնագիր է կնքել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ՝ իր վարկային պորտֆելի մոտ 11%-ի վաճառքի մասով։ Գործարքի ծավալը կազմում է 24 մլրդ ՀՀ դրամ:Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկից։
«ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է իր դիրքերը ՀՀ բանկային շուկայում, շարունակում է մատուցել ֆինանսական ծառայությունների հիմնական տեսակները և կատարում է բոլոր պարտավորությունները հաճախորդների և գործընկերների նկատմամբ: Բանկը շարունակում է աշխատել հաճախորդների հետ և ընդլայնում է իր ներկայությունը հանրապետության բանկային շուկայի առանցքային ոլորտներում: Ավելի քան 3 հազ․ ընկերությունների աշխատակիցներ ստանում են աշխատավարձ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով, ինչի շնորհիվ օգտվում են Բանկի հիմնական մանրածախ պրոդուկտներից արտոնյալ պայմաններով:
Սպառողական վարկավորման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է երկրի ավելի քան 600 մանրածախ վաճառքի կետերի հետ: Բանկն ընդլայնում է համագործակցությունն ավտոսրահների և կառուցապատող ընկերությունների հետ, ինչի շնորհիվ վարկառուները ստանում են հատուկ պայմաններ վարկով բնակարաններ և ավտոմեքենաներ ձեռք բերելիս: ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդների կողմից առավել պահանջված վարկատեսակներից է ոսկյա իրերի գրավադրմամբ վարկը, որի շրջանակներում Բանկը շահավետ առաջարկներ է մշակում հաճախորդների այդ խմբի համար:
«Այժմ Բանկի առաջնահերթ ռազմավարական խնդիրներն են բիզնես գործընթացների օպտիմալացումը և հեռահար սպասարկման համակարգերի կատարելագործումը: Այդ կապակցությամբ որոշում է կայացվել մանրածախ վարկային պորտֆելի մի մասը «Արդշինբանկ» ՓԲԸ-ին փոխանցելու վերաբերյալ: Այս նորարարության շրջանակներում Բանկը նախատեսում է թողարկել բարձր տեխնոլոգիական գործիքներ, ներգրավել հաճախորդների նոր սեգմենտներ և ամրապնդել իր մրցակցային դիրքերը Հայաստանի բանկային շուկայում: Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատանքներ է տանում «Мир» и UnionPay» վճարային քարտերի թողարկման ուղղությամբ»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից փոխանցված ֆիզիկական անձանց վարկային պայմանագրերի մասով վճարումների ընդունումը և ամբողջական սպասարկումը 2022թ․ մարտի 28-ից կիրականացվի Արդշինբանկում։ Բանկի հաճախորդները, ում պայմանագրերը կտեղափոխվեն Արդշինբանկ, կտեղեկացվեն տեղափոխման գործընթացի վերաբերյալ SMS հաղորդագրության և էլեկտրոնային փոստի միջոցով: Պայմանագրով սահմանված պայմանները, ներառյալ տոկոսադրույքը, վարկի ժամկետը և վարկի այլ հիմնական պայմանները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար մնում են անփոփոխ և պահպանում են իրենց իրավական ուժը:
Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական պարտատոմսերի շուկայում հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է VTB-in ծառայությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է Ռուսաստան SWIFT դրամական փոխանցումների ուղարկման ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է առաջին բանկային չատ-բոտը WhatsApp և Facebook մեսենջերներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան