Այս ընդդիմությունը այս ձևաչափով չունի կոնսոլիդացնող ռեսուրս. Վահե Հովհաննիսյան
«Արցախյան պատերազմը խորն իդենտիֆիկացիոն ազդեցություն թողեց հայկական աշխարհի վրա»,- «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ժամանակ ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը և բացատրեց, որ հայկական աշխարհը միավորող համակարգը՝ հաղթանակը և անկախ Հայաստանը փլուզվել են:
Վ. Հովհաննիսյանի խոսքով՝ շատ դժվար է միավորվել պարտության շուրջ, ոչ ոք չի ուզում պարտության շուրջ միավորվել և հայկական աշխարհի փլուզումն արցախյան պատերազմից հետո սրընթաց էր։
Ըստ Վահե Հովհաննիսյանի, ՀՀ հետպատերազմյան վերականգնման ամենաառանցքային կետերից մեկը՝ նոր համահայկական օրակարգի ձևավորումն է, որը պետք է առաջարկեր հայրենիքը, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արել:
«Նոյեմբերի 9-ից հետո այն պետք է աներ և պարտավոր էր անել ընդդիմությունը, այն ուժը, որը պետք է գար իշախանության, բայց ես, ցավով պետք է նշեմ, որ այդ ուժը չտեսավ այդ գաղափարի կարևորությունը և իր մեջ չգտավ այդ պարտավորության տեսանկյունից հանդես գալու առաքելությունը»,-հայտարարեց բանախոսը:
Նրա խոսքով՝ այն մեկ օրում հնարավոր չէր ձևավորել, բայց քննարկումների մեկնարկն արդեն միասնականության առաջին փուլը կլիներ:
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ ուկրաինական ճգնաժամը շատ լուրջ բարիկադավորման վտանգ է պարունակում հայկական աշխարհի համար, քանի որ Ռուսաստանում ապրող հայերը ռուսական քարոզչության ազդեցության տակ են, ԱՄՆ-ինը՝ ամերիկյան, և այդ առումով նույնիսկ տարբեր են Հայաստանի և Արցախի հայության վիճակը:
«Այն միավորը, մարդկանց խումբը, դաշինքները, որոնք իրենց մեջ համահայկական նոր օրակարգի քննարկման և ձևավորման առաքելությունն կզգան, նրանք են դառնալու և՛ Հայաստանի հաջորդ իշխանությունը, և՛ հայկական աշխարհի առանցքը»,-ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հիմնական գաղափարը հայաստանակենտրոն հայկական աշխարհի գաղափարն է ր պետք է ֆիքսել, որ այլևս այլ ռեսուրս չի մնում Հայրենիքը, Արացախը պահելու համար, քանի որ վտանգ կա, որ աշխարհի հանդարտեցումից հետո անվերադարձ կորցնելու ենք այն:
«Ո՞վ պետք է դա անի: Դա պետք է անի իշխանությունը, բայց չի անում ու չի անի։ Այն երեկ և այսօր պետք է անի ընդդիմությունը, բայց իմ կարծիքով, այս ընդդիմությունը այս ձևաչափով չունի կոնսոլիդացնող ռեսուրս։ Գուցե այն կարող է անել եկեղեցի՞ն, բայց նրա գործիքակազմը բավարար չի»,-նշեց Հովհաննիսյանը և հավելեց. «Մեզ չհաջողվեց անկախ երկրի քաղաքացի ձևավորել, չհաջողվեց ազգային և պետական էլիտաներ ձևավորել, որոնք վեր կլինեին իշխանությունից, կլանային և անձնական շահերից։ Մեր էլիտաները կամ փող են աշխատել, կամ ապրել են այլ իրականության մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր բակում, թաղում, կոլեկտիվում, անգամ ընտանիքներում ծայրահեղ բևեռվածություն կա. Հրաչյա Ռոստոմյան
- Մեր հատվածական, կուսակցական բաժանվածությունը մեր տունը քանդել է. Ռուբեն Կարապետյան
- Հայաստանն այս պահին ապրում է իր անկախ պետականության ամենադժվար և դրամատիկ փուլը. Էլինար Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան