Ալիևը խոսել է Փաշինյանի հետ հանդիպման ակնկալիքներից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանի, ԵՄ ղեկավար Շարլ Միշելի հետ եռակողմ հանդիպումն արդյունավետ կլինի։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, այդ մասին Ալիևը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը։
«Արդեն մի քանի հանդիպում է տեղի ունեցեl, և մենք պետք է առաջ մղենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, ինչքան հնարավոր է շուտ ստորագրենք խաղաղության համաձայնագիրը։ Ադրբեջանը ներկայացրել է այդ համաձայնագրի հիմնական սկզբունքները, որոնք համապատասխանում են մեր հայացքներին»,-ասել է Ալիևը՝ նշելով, որ Բաքվի կողմից ներկայացրած 5 սկզբունքները համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին։
«Ինչպես ասում են, մենք այստեղ հեծանիվ չենք հորինում։ Այս բոլոր սկզբունքները հանդիսանում են ցանկացած երկրների միջև միջպետական հարաբերությունների հիմնարար սկզբունքներ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, միջազգային սահմանների անձեռնմխելիություն, ապա սահմանազատում։ Կարծում եմ, որ սրա հիման վրա Կովկասում խաղաղություն կգա։ Մենք դա ենք ուզում։ Մենք տեսնում ենք Հարավային Կովկասի երեք երկրների միջև ակտիվ համագործակցության պոտենցիալ, և ես կարծում ե, որ դա կարևոր կլինի ոչ միայն այդ երկրների, այլև տարածշրջանի համար։ Իհարկե, այս բոլոր հարցերը պետք է լուծել շատ զգույշ ու ժամանակին»,-ասել է Ալիևը։
Հարակից հրապարակումներ`
- Երևան կժամանի ԵԱՀԿ նախագահը
- Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալիևի օգնականին` նաև առանձին
- Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում ապրիլի 6-ին
- Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները վիճել են Արցախի հարցի շուրջ
- Արթուր Վանեցյան. Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը Արցախից հրաժարվելու մասին են