Բենեթը Բայդենի հետ քննարկել է Իրանը և ահաբեկչության դեմ պայքարը
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Թեհրանի «տարածաշրջանային ագրեսիան» և ահաբեկչության դեմ պայքարը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի հայտնել են վարչապետի գրասենյակից։
«Վարչապետ Նաֆթալի Բենեթն այս գիշեր զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Բենեթը շնորհակալություն է հայտնել Բայդենին Իսրայելի ժողովրդին աջակցելու համար, որը վերջին օրերին բախվել է ահաբեկչական հարձակումների ալիքին»,-ասվում է հայտարարության մեջ։ «Բենեթն ու Բայդենը քննարկել են մի շարք այլ հարցեր, ներառյալ Իրանը և նրա տարածաշրջանային ագրեսիան»,-հավելել է գրասենյակը:
Մարտի 22-ին Բերշեբա քաղաքում դանակով զինված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակիցի հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Մարտի 27-ին Հադերա քաղաքում հրազենի կիրառմամբ ահաբեկչական հարձակման ժամանակ երկու մարդ զոհվել է, ևս երկուսը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են նաև ԻՊ-ի կողմնակիցները։ Մարտի 29-ին Բնեյ Բրակ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան