Կառավարությունն այսօր կմերժի Մամիջանյանի՝ ԱԺ-ին վարչապետի և ԱԳ նախարարի հաշվետվություն ներկայացնելու նախագիծը
Կառավարությունն իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն կտա «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկա Մամիջանյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին:
Ընդդիմադիր պատգամավորը առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանա-դրական օրենքը լրացնել նոր՝ 127.1-ին հոդվածով, որում ասվում է. «1. 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, 20 օրվա ընթացքում, արտաքին գործերի նախարարը, իսկ վարչապետը՝ յուրաքանչյուր տարի երկու անգամ՝ մինչև դեկտեմբերի 1-ը և հունիսի 1-ը Ազգային ժողով զեկույց են ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների և ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմող հիմնարար դրույթների վերաբերյալ»:
Մամիջանյանը, որպես հիմնավորում նշվել է, որ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա պատգամավորներին տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված կամ քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի և ոլորտային այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ, ինչպես նաև կստեղծի հնարավորություն խորհրադարանական բոլոր ուժերին, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբակցություններին հավասարապես իրացնել Սահմանադրությամբ և օրենքով իրենց վերապահված լիազորությունները, մասնավորապես, մշտական հանձնաժողովների աշխատանքների միջոցով իրականացնել խորհրդարանական վերահսկողությունն ավելի լայն ծավալով:
Կառավարությունը գտել է, որ նախագծով առաջարկվող կարգավորումն նույնաբովանդակ կարգավորում է նախատեսում, ինչ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասը, հետևաբար, կրկին նախատեսման անհրաժեշտությունը բացակայում է:
«Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկում ենք զերծ մնալ նախագծի ընդունումից և օրենքը թողնել անփոփոխ»,-ասվում է օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան